o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աննա հակոբյանը չէր կարող նման հարց քննարկել Մելանյա Թրամփի հետ. Սուրեն Սարգսյան

23.03.2020 16:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աննա հակոբյանը չէր կարող նման հարց քննարկել Մելանյա Թրամփի հետ. Սուրեն Սարգսյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, ԱՄՆ կառավարությունը վերացրել է Արցախին տրամադրվող օգնությունը: Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը: Այս մասին Iravunk.com-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման եւ ապօրինի գործողությունների հոդվածներով


- Պարոն Սարգսյան,ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի կողմից նմանօրինակ որոշումը:


- Նմանօրինակ որոշման պատճառները մի քանիսն էին:Վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվ քննարկումներ էին գնում վերոնշյալ օգնության կրճատման հարցով: Պատճառներից առաջինն այն է, որ Թրամփի ադմինիստրացիայի համար արտաքին օգնությունն առաջնահերթություն չէ այլևս, դրա համար էլ բոլոր ուղղություններով օգնությունները կրճատում են: Երկրորդ պատճառը` ադրբեջանցիների և թուրքերի ակտիվ լոբբիստական գործունեությունն էր, կոնկրետ հենց այս ծրագրի դեմ ուղղված, և երրորդ՝ ամենակարևոր հանգամանքը բնականաբար հայկական կողմի պասիվ,կամ կարող ենք ասել կրավորական կեցվածքն էր,ինչն էլ չնպաստեց նրան,որ մեր լոբբիստների աշխատանքը հաջողությամբ պսակվի:


- Վերջերս Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ հանդիպում է ունեցել Մելանյա Թրամփի հետ, որից անմիջապես հետո ստացանք այս լուրը: Ի՞նչ եք կարծում, այդ հանդիպումը որևէ ազդեցություն ունեցե՞լ է:


- Չեմ կարծում, քանի որ այդ հանդիպումն ինչ-որ ձևաչափով չի եղել: Եղել է ձեռք սեղմելու մեկ-երկու րոպե շփման տևողությամբ հանդիպում: Բնականաբար նման հարցերը Աննա հակոբյանը չէր կարող քննարկել Մելանյա Թրամփի հետ:

Հայկ Գևորգյան  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА