o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժ. 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար

23.03.2020 17:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ժ. 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։

Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։

Մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА