o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը «զավեշտալի» է համարում ապատեղեկատվություն տարածելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները

23.03.2020 18:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանը «զավեշտալի» է համարում ապատեղեկատվություն տարածելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին մեղադրում է նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ, որպեսզի «կասկածները տեղափոխի ուրիշների վրա», հաղորդում է Газета պարբերականը:

ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19 վարակի՝ օդով փոխանցվելու հնարավորության մասին

Ըստ Չինաստանի ԱԳՆ խոսնակի՝ ԱՄՆ-ն ապատեղեկատվության տարածման մեջ մեղադրում է նաև այլ երկրներին, ինչպես նաև «սևացնում է Չինաստանի անունը»: Նա նաև նշել է, որ չինական կողմը ժամանակին միջազգային հանրությանը տրամադրել է կորոնավիրուսի մասին տեղեկությունը:

«Լուրեր տարածելը և ուրիշների վրա կասկածները տեղափոխելու ԱՄՆ-ի փորձերը չափազանց զավեշտալի են»,- ասել է Գեն Շուանը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ-ին, Չինաստանին և Իրանի մեղադրել էր կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու մեջ: Պոմպեոյի խոսքով՝ այդ երկրները ձգտում են վարկաբեկել ԱՄՆ-ի իշխանությունների գործողությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА