o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրատվամիջոցներին սանձելու իշխանությունների գայթակղությունն ուղղակի անթույլատրելի է. Խոսրով Հարությունյան

23.03.2020 23:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լրատվամիջոցներին սանձելու իշխանությունների գայթակղությունն ուղղակի անթույլատրելի է. Խոսրով Հարությունյան

Ազգային Ժողովում բուռն քննարկումների պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշում է. «Պատգամավորների (հատկապես ընդիմադիր) մտահոգությունները պայմանավորված էին արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների և լրատվամիջոցների ազատությունների սահմանափակման վերաբերյալ նախագծերում առաջարկվող դրույթների իրավական որոշակիության բացակայությամբ և իրավիճակին այդ սահմանափակումների համապատասխանությամբ, ինչը սահմանադրական պահանջ է: Անշուշտ, այս հարցադրումները միանգամայն իրավաչափ են և իրավական առավել կոռեկտ բանաձևումների պահանջ են առաջացնում: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Կառավարության սույն նախաձեռնությունը պայմանավորված էր այն օբյեկտիվ իրողությամբ, որ համաճարակի պայմաններում, առավել ևս, երբ Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնովիրուսի վարակի միջազգային տարածումը որակեց որպես պանդեմիա, շատ կարևոր է ոչ միայն հիվանդության տարածումը կանխարգելող հանրային առողջապահության ոլորտում իշխանությունների նախափեռնությունների արդյունավետությունը, այլև վերջինիս գլխավոր նախապայմանի՝ հանրության շրջանում խուճապի բացառման, ապահովումը»:

Ամենազբաղված պարետ Ավինյանը Ջոնի Բրջոնիի ծնունդին էր «մասնակցում»

Խ. Հարությունյանի գնահատմամբ՝ հանուն արդարության պետք է փաստել, որ մեզանում խուճապային տրամադրությունների չձևավորմանը մեծապես նպաստեց այն, որ հենց առաջին օրվանից Վարչապետը ստանձնեց հանրությանը համաճարակի դրսևորման դեպքերի և դրանց կանխարգելման քայլերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրման անձնական պատասխանատվությունը, դրանով մեծապես նպաստելով, որ հանրության կողմից տեղեկատվության պաշտոնական աղբյուրները ընկալվեն որպես հավաստի և արժանահավատ տեղեկատվության հուսալի աղբյուրներ. «Ըստ իս, այս գործելաոճը, այլ կազմակերչական միջոցառումների հետ համատեղ, նպաստեց նաև նրան, որ մեր համաքաղաքացիներն իրենց առօրյա վարքագիծը սկսեցին կազմակերպել հակահամաճարակային միջոցառումների պահանջներին համահունչ՝ գիտակցված ինքնամեկուսացումից մինչև առաջին անհրաժեշտության ապրանքների ոչ խուճապային սպառումը: Այս ամենն, անշուշտ, շատ կարևոր է հանրային կյանքի բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, ոչ երկրորդական պետք է համարել նաև այն փաստը, որ մեր քաղաքացիները ցուցադրեցին սոցիալական գիտակցված պատասխանատվության աննախադեպ դրսևորում, ինչն էապես նպաստեց խուճապային տրամադրություների չտարածմանը: Ահա այս արձանագրումների ֆոնին անդրադառնալով Ազգային Ժողովում վերը նշված նախագծերի քննարկումներին, ըստ իս, հատկապես մտահոգիչ էր այն, որ Կառավարության ներկայացուցիչը և ԱԺ քաղաքական մեծամասնությունը հանրության շրջանում խուճապը կանխելու խնդրին մոտենում էին այն ընկալմամբ, որ մենք հայտնվել ենք համաճարակային իրավիճակով պարտադրված ‹‹առողջություն, թե՞ ազատություն›› երկընտրանքի առջև: Իհարկե, եթե խնդիրը ներկայացվում է այդ կոնտեքստում, ապա առավել քան կանխատեսելի է, որ հանրության ընտրությունը կլինի միանշանակ հօգուտ առողջության: Սակայն արդյո՞ք խնդիրը առողջության և ազատության միջև ընտրություն կատարելու մեջ է: Արդյո՞ք հանրային առողջության ապահովումը համաճարակների պայմաններում հրամայաբար պահանջում է իշխանությունների կողմից ԶԼՄ-ների տոտալ վերահսկողության իրականացում, այն էլ օրենքի՝ ոչ որոշակի ձևակերպումներով և բանաձևումներով իրավական նորմերի հիման վրա: Արդյո՞ք գիտակցվում են իրավիճակի կարգավորումները այդ պարզունակ և պսևդոքաղաքական երկընտրանքով ներկայացնելու հնարավոր բացասական հետևանքները: Ո՛չ Կառավարության ներկայացուցիչը և ո՛չ էլ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները այս հարցադրումների պատասխանները չհնչեցրեցին: Մինչդեռ հակահամաճարակային գործողությունների իրականացումը վերը ներկայացված ընտրությամբ պայմանավորելը հղի է հանրային կյանքը հակասահմանադրական խեղումների ենթարկելու վտանգներով և բոլորովին էլ էական չէ, թե այդ քայլերին գնում ենք գիտակցված, թե՝ ոչ: Իսկ երբ իշխանությունները հայտարարում են, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը գտնվում է ընդդիմության վերահսկողության ներքո և դա խոչնդոտում է իրենց աշխատանքներին, ապա իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության սահմանման ցանկացած փորձ կարելի է վերագրել լրատվամիջոցներին սանձելու իշխանությունների գայթակղությանը, ինչն ուղղակի անթույլատրելի է: Ուստի՝ խնդրին պետք է մոտենալ ելնելով այն հրամայականից, որ թե՛ իշխանությունների և թե՛ հասարակության ընտրությունը պետք է լինի ‹‹և՛ առողջություն և՛ ազատություն›› սկզբունքը: Կարծում եմ՝ հակահամաճարակային կարգավորումներում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին անհրաժեշտ է մոտենալ շատ շրջհայաց՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով»:

Այսօր ինձ համար ոչ թե քաղաքական հաշիվներ պարզելու, այլ ազգի փրկության պահ է. Արա Բաբլոյան (Տեսանյութ)

Որպես հետգրություն՝ ՀՀ նախկին վարչապետը հավելել է. «Սույն գրառումը կատարելուց հետո՝ տեղեկացա, որ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է վերը նշված օրենսդրական ակտերը և Արդարադատության նախարարը հանձնառել է ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին անդրադառնալ պատգամավորների մտահոգությունները հաշվի առնելով: Հուսամ, որ կարգավորումների մշակման ընթացքում պատկան մարմինները կառաջնորդվեն նաև վերը ներկայացված իմ հիմնավորումներով»:

​​​​​​​Սա ոչ թե օգնություն է, այլ շան փայ. Արա Վարդանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА