o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել, փրկվենք բա». բանավեճ ԱԺ-ում

24.03.2020 15:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել, փրկվենք բա». բանավեճ ԱԺ-ում

Ազգային ժողովի այսօրվա նիստն սկսվեց բանավեճով. խորհրդարանի նիստը դադարեցնել, գնալ տո՞ւն, թե՞ շարունակել խորհրդարանի աշխատանքը, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը, այդ թվում՝ արտակարգ դրության պայմաններում:

Մայիսի 25-ը Կորած երեխաների միջազգային օրն է

Առաջին առաջարկի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր:

«Ես կարծում եմ, որ մենք, ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով եւ մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, եւ ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, որոնք անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել եւս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը բացատրեց իր առաջարկը՝ ընդգծելով, թե խնդիրը նրա մեջ չէ, որ իրենք չեն ուզում աշխատել, խնդիրն այն է, որ վարակակիրների թիվն օր օրի ավելանում է: «Ավելանում է, որովհետեւ մենք էս ձեւով ենք վերաբերվում ամեն ինչին։ Մի երկրի օրինակ եմ ուզում պատմել․ թիվ 31-րդ վարակակիրը գնում է ծնունդ, որից հետո երկրի բնակչության վարակակիրների 60 տոկոսի վարակողն է դառնում։ Մի մարդ վարակում է 60 վարակաիրների տոկոսին: Մենք պատգամավորներ ունենք, որ Ֆրանսիայից ու այլ երկրներից եկել են, 14 օր չեն էլ ինքնամեկուսացվել, հազար ու մի բան կա, ժողովո՛ւրդ ջան, եթե մենք լուրջ չենք վերաբերվում, ոչ ոք այս երկրում լուրջ չի վերաբերվելու։ Ասում են՝ ա՜, սուտ բան ա, ա՛յ ախպեր, ոչ մի բան չկա, ու օրեցօր 30-40 դեպք ավելանում է»,- ասաց Մարուքյանը:

«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել, փրկվենք, բա՛»,- արձագանքեց պատգամավոր Սասուն Միքայելյանը:

ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց: Կողմ քվեարկեց նաեւ «Լուսավոր Հայաստան»-ը:

Բանավեճը եզրափակեց Սասուն Միքայելյանը՝ նկատելով, որ Մարուքյանի առաջարկից բխում էր՝ իր խմբակցությունը պետք է դեմ քվեարկեր օրակարգի հաստատմանը: «Չեմ ուզում վիրավորել, բայց ոնց որ պոպուլիզմ լինի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА