o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում. վարչապետի խոսնակ.shabat.am

24.03.2020 15:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում. վարչապետի խոսնակ.shabat.am

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանափակումներ կիրառվեցին նաև ԶԼՄ-ների նկատմամբ, ինչը վերջիններիս և հասարակական կազմակերպությունների դժգոհության պատճառ դարձավ: Նրանք կառավարությանն առաջարկել էին վերանայել արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն ու գրաքննությունը։

«Հարսնաքարի» ղեկավարի գործով Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ կալանավորելու որոշում է կայացվել․ ՔԿ

Shabat.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում:

«Կասեմ հետևյալը՝ քննարկման փուլում է, այսօր կամ վաղը կլինի վերջնական որոշումը և կհրապարակվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակված 235 մարդ կա: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА