o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յոթ օրվա ընթացքում պետք է աշխատեն միայն խանութները ու դեղատները․ ՀՀ քաղաքացիների համար տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ. պարետ

24.03.2020 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Յոթ օրվա ընթացքում պետք է աշխատեն միայն խանութները ու դեղատները․ ՀՀ քաղաքացիների համար տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ. պարետ

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

 

«Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:

Ռուսաստանի հետ հակադրումների ճանապարհը կործանար է․ Հայկ Բաբուխանյան. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

 

Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:

 

Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:

 

Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА