o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունն առաջարկում է ըմբռնումով մոտենալ մամուլի բերանը փակելուն

24.03.2020 17:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունն առաջարկում է ըմբռնումով մոտենալ մամուլի բերանը փակելուն

Այսօր մարտի 24-ին՝ ժամը 16:30-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ասուլիսի ընթացքում, Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը. 
Վաղվանից փակվելու են Պրես ստենդի կրպակները, ըստ էության այս կերպ փորձում են նաև լռեցնել տպագիր մամուլը: Այս դեպքում տպագիր մամուլը չի սպառվելու: Արդյո՞ք պետությունը կհոգա լրագրողների աշխատավարձերի ծախսերը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարները կրկին խուսափում են որոշ պարզաբանումներ տալ

Վարոս Սիմոնյանը հարցին անդրադարձավ հետևյալ կերպ.

«Ես երեկ էլ նշել եմ, այսօր էլ կնշեմ, որ սրանք այն միջոցառումներն են, որոնք ուղղված չեն տնտեսական գործունեության դադարեցման, կամ որևէ ձևով ճնշումներ գործադրելու, կամ բիզնեսին վնաս հասցնելու համար»:

Բանախոսի պնդմամբ՝ այս գործողություններն ուղղված են բոլորիս առողջության ապահովման համար և այս սահմանափակումները ուղղված չեն որևէ տնտեսվարողի գործունեության դեմ: «Այս պարագայում որոշումը ոչ միայն կարող է վերաբերել տպագիր մամուլին, այլև ուրիշ այլ տնտեսական գործունեություններին: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս գործողություններին, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման դեմ»:

ՀԳ. ըստ էության պարոն Վարոս Սիմոնյանն առաջարկում է մնալ առաց աշխատավարձ, անգործ եւ այդքանից հետո ըմբռնումով մոտենալ: Էլ չենք խոսում այն մասին, որ այս ձեւով փորձում են փակել տպագիր մամուլի բերանը, քանի որ այս իշխանությունը շատ ծանր է տանում քննադատությունը: Չկա որեւէ տրամաբանական բացատրություն, թե ինչու են փակվում կրպակները, քանի որ եթե կա թույլտվություն 20 հոգանոց միջոցառումներ անցկացնելու, ապա մեկ կրպակի մոտ քանի՞ հոգի կարող է հավաքվել, որն էլ վիրուսի տարածման պատճառ հանդիսանա: Չտրամաբանված որոշումը կարող է խոսել մեկ բանի մասինՙ իշխանությունները ամեն կերպ զսպաշապիկ են հագցնում մամուլի միջոցներին: Իսկ թե դրանից հետո ով ոնց կապրի, դա էլ իրենց չի  վերավերում: 

Հայկ Գևորգյան 

Նշենք, որ տեսանյութում հնչեցրած հարցը պատկանում է բացառապես iravunk.com-ին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА