o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

24.03.2020 20:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեղեկատվությունը, որն օրերս ստացվեց Վաշինգտոնից, թեեւ կորոնավիրուսային ներկայիս իրողությունների պատճառով հայտնվեց հանրային ուշադրության երկրորդ պլանում, սակայն վստահաբար կարելի է ասել, որ այս խնդիրը միգուցե շատ ավելի լուրջ եւ բարդ հետեւանքներ ունենա մեզ համար, քան վիրուսը: Խոսքն ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության վերացման մասին է, որն օրերս հաստատեց ամերիկյան կառավարությունը:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

 

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ԱՄՆ-Ն

Թե ինչ է դա նշանակում, դեռ կհասնենք դրան: Մինչ այդ, ֆիքսենք հետեւյալը: Այն, որ Սպիտակ տունը պատրաստվում էր գնալ այդ քայլին, հայտնի էր դեռ ամիսներ առաջ: Հայկական լոբբիստական կազմակերպություններն այս ընթացքում փորձում էին որոշ կոնգրեսականների աջակցությամբ հասնել Արցախին ԱՄՆ կողմից տրամադրվող օգնությունը չչեղարկելուն, սական այդպես էլ հաջողության չհասան: Ու այստեղ օրակարգ է գալիս միանգամից մի քանի կարեւոր դետալներ: Առաջինը, իսկ ի՞նչ արեց այս ամիսներին հայաստանյան կառավարությունը, որ Թրամփին զերծ պահի այդ քայլից: Պաշտոնական տեղեկատվություն գործնականում չկա: Բայց կարող ենք ֆիքսել, որ եթե անգամ Հայաստանը պաշտոնական խողովակներով փորձել է արդյունքի հասնել, մեկ է, ոչինչ չի ստացվել: Ի դեպ, կան նաեւ ստուգվող խոսակցություններ, որ վերջին պահին փորձում էին մինչեւ իսկ Թրամփի կնոջ օգնությանը դիմել: Հաջողվեց կազմակերպել Մելանիա Թրամփի եւ Աննա Հակոբյանի հանդիպումը: Սակայն առավելագույնը, որին հասան, ներկայացված է Փաշինյանի կնոջ հետեւյալ ֆեյսբուքյան գրառման մեջ. «Կարճ հանդիպում ունեցա Մելանյա Թրամփի հետ»: Ընդ որում, համաձայն նույն խոսակցությունների, այդ «կարճ հանդիպումը» բաղկացած էր ձեռքսեղմումից, լուսանկարվելուց, բարեւ-ցտեսությունից, այսինքն՝ Թրամփի կնոջ լոբբիստական աջակցությանը դիմելու հնարավորությունը էն գլխից էր զրոյացվածԻհարկե, հայաստանյան իշխանությունների այդ ձախողումն իրականում բավականին խորը արմատներ ունի եւ հեռուն է տանելու: Բայց նախ հասկանանք, թե որն էր Արցախին տրամադրվող այդ օգնության հետ կապված մեր հիմնական շահը: Դա, անշուշտ, ֆինանսը չէր: Օգնությունը հիմնականում տրամադրվում էր ականազերծման ծրագրերի անվան տակ, որը մինչ այս իրականացվում էր ինչ-որ բրիտանական կազմակերպության միջոցով: Իրականում ինչ-որ բան արվո՞ւմ էր, Արցախին «կենդանի փողի» տեսքով ինչ-որ բան հասնո՞ւմ էր. եթե այո, մեկ է, խոսքն արդեն մեծ գումարների մասին չէր: Իսկ ահա քաղաքական տեսանկյունից Հայաստանի եւ Արցախի շահն ակնհայտ էր: Նախ, ԱՄՆ-ն միակ երկիրն էր, որ այդկերպ իր պաշտոնական փաստաթղթերում ինչ-որ կերպ Արցախին ընկալում էր` որպես ինքնուրույն սուբյեկտ: Այդ իսկ պատճառով Բաքուն մշտապես փորձել է հասնել այդ օգնության դադարեցմանը, սակայն չէր կարողանում, եւ դա վկայում էր ԱՄՆ-ում Հայաստանի դիրքերի կայունության եւ մակարդակի մասին: Բայց ներկայիս որոշմամբ մի կողմից՝ Թրամփը բաց տեքստով հասկացրեց, որ Հայաստանն այլեւս ԱՄՆ-ում այդ նույն դիրքերը չունի: Ինչո՞ւ, մի՞թե մեր «հեղափոխական դեմոկրատները» Սպիտակ տան սրտովը չեն: Իհարկե, այս օրերին ակտիվ գործում էր նաեւ ադրբեջանական մեքենան, սակայն ասել, թե դա էր հիմնական պատճառը, որ Թրամփը որոշեց «թարս» նայել հայաստանյան «հեղափոխականների» վրա, սխալ կլիներ: Դժվար է նաեւ հիմնական պատճառ համարել այն տեսակետը, թե ԱՄՆ-ն այդ քայլով պարզապես ցույց տվեց, թե արցախյան ճակատում էական անելիքներ եւ ձգտումներ չունի ու փող ծախսելն էլ անիմաստ է: Այս եւ որոշ նմանատիպ պատճառներն միգուցե իրենց որոշ դերն ունեցել են վերջնական որոշում կայացնելու հարցում: Սակայն ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, հիմնականում քայլեր կատարում է իր ներքին իրողություններից ելնելով, ու նման գործոն այս դրվագում էլ դժվար չէ տեսնել: Այսպես, կրկնենք. փորձ եղավ կոնգրեսական լոբբիստների միջոցով համոզել Թրամփին՝ չդադարեցնել օգնությունը: Իսկ ովքե՞ր են այդ լոբբիստները: Բերենք միայն մեկ օրինակ՝ անցած տարվա սեպտեմբերին Փաշինյանի ամերիկյան այցն ու Լոս Անջելեսի սկանդալային հանրահավաքը՝ կոնգրեսական Ադամ Շիֆի մասնակցությամբ: Նույն Շիֆի, որը Թրամփի դեմ իմպիչմենտի հարցով առաջնային դերերից մեկում էր, եւ որին Փաշինյանի այդ այցից հաշված օրեր անց Թրամփը մեղադրում էր «խարդախության մեծաքանակ դեպքերի» մեջ, «որոնք խորամանկ Ադամ Շիֆը կատարել է Կոնգրեսի եւ ամերիկացի ժողովրդի դեմ»: Ապա նաեւ՝ «առանձնապես ծանր եւ անգամ պետական դավաճանության» մեջ: Եվ չմոռանանք, որ մոտավորապես այդ ժամանակներից էլ օրակարգում հաստատվեց Արցախին օգնությունից զրկելու թեման: Իսկ այդ կարգի լոբբիստների միջնորդությունը, այսինքն անձանց, որոնց մեջ Թրամփը տեսնում է պետական հանցագործների եւ որ երեւի ավելի վատ է՝ անձնական թշնամիների, հասկանալի է, թե ինչու որեւէ բան չտվեց: Էլ չասած, որ դեռ այն ժամանակներից Փաշինյանը Թրամփի մոտ նաեւ ֆիքսվեց` որպես իր անձնական թշնամիների հետ միտինգներ անող:  

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

 

ՍՈՐՈՍԱԾԻՆՆԵՐԸ ԴԵՌ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ

Այսպիսով այն, որ Արցախին հասցված նման հարվածն ավելի շուտ մեր գործող իշխանությունների նկատմամբ Սպիտակ տան ցուցաբերած վերաբերմունքն էր, հասկանալի է: Առավել եւս, որ մեր իշխանական համակարգի մի շարք ներկայացուցիչներ Թրամփի հետ կատաղի պատերազմի մեջ գտնվող ուլտրալիբերալների կամ, ավելի պարզ ասած՝ տարաբնույթ սորոսների «ձեռնասունների» համարումն ունեն, ինչը Սպիտակ տան մոտ պետք է որ այդ նեգատիվ էֆեկտը բազմապատկիԻսկ ահա այդ նույն սորոսածինները որոշել են գրոհել նաեւ արցախյան նախագահի պաշտոնը, եւ հաջողվելու դեպքում պարզապես կարող է Արցախում ի հայտ գալ նույն հակաթրամփյան ուժերի հովանավորյալ հանդիսացող գերագույն հրամանատար: Այս տեսանկյունից, արդյոք Արցախին ֆինանսավորումից զրկելու այդ քայլը նաեւ պարզ ակնարկ չէ՞ր՝ Հայաստանին ուղղված: Այսինքն, որ Վաշինգտոնում 25 տարի շարունակ ձախողվող, պարտվող ադրբեջանական քաղաքականությունը կարող է դառնալ հաղթող, եթե արցախյան ուղղությամբ նման տարօրինակ խաղեր են զարգանում: Առավել եւս նկատի առնենք, որ նման նույնքան պարզ մեսիջ արդեն իսկ Մինսկի խմբի համանախագահող մյուս առանցքային երկրից՝ ՌԴ-ից եւս ստացել ենք՝ Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելափակելու տեսքով: Ընդ որում, սա եւս Բաքվի համար իսկական քաղաքական նվեր էր. նստած տեղը ստանում են Արցախի նախագահի թեկնածուի ու, խոշոր հաշվով՝ Հայաստանի նկատմամբ մոսկովյան քաղաքականության նման կոշտ, անհանդուրժողական վերաբերմունքՍակայն նաեւ նկատելի է, որ սորոսածիններն այս իրավիճակում անգամ նահանջելու որեւէ միտք չունեն: Այդ մասին է խոսում նաեւ այն, որ մասնավորապես Մայիլյանի օգտին գործող ուժերն անգամ նախընտրական փուլում են փորձում Արցախ մտցնել «հեղափոխական» գործընթացներ, որն ինքնաոչնչացման տանող ամենաուղիղ ճանապարհն է: Կարելի է որպես օրինակ բերել, այսպես ասած, «Արցախի հեղափոխական կուսակցության» վերջին ավանտյուրան, երբ, չնայելով անգամ կորոնավիրուսի վտանգին, փորձ արվեց Արցախ ներմուծել մինչեւ իսկ ճանապարհների փակման «հեղափոխական» ոճը: Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն այս գնահատականը հնչեցրեց նման գործելաոճի մասին. «Այնտեղ կա քաղաքական ուժ, այնտեղ կա խմբակ, որը ես անվանում եմ խունվեյդին, որոնք ներդրված են քարոզարշավի մեջ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի ու նրան սատարող «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի կողմից: Նրանք ներդրվել են, որպեսզի ապականեն նորմալ քաղաքակիրթ ընտրարշավը: Չկա այնտեղ կուսակցություն, մարդկանց խմբակ է, որոնք իրենց թույլ են տալիս ճանապարհ փակել, մեկուկես ամիս հետո նախագահի լիազորություններն ավարտող նախագահի հրաժարական պահանջել...»: Ու սա այն դեպքում, երբ բառացիորեն հաշված ամիսներ առաջ այդ կուսակցությանն արցախյան իշխանությունները, ըստ քաղաքագետի, գրանցել են օրենքի խախտմամբ. «Այդ մարդիկ չունեն 100 կուսակցության անդամ, չունեն հանրապետության երեք շրջանում կուսակցության ստորաբաժանում: Այսինքն, նրանք գործում են օրենքից դուրս, եւ նրանց նկատմամբ ոստիկանությունը դեռեւս չափազանց մեղմ է վերաբերվում: Արդարադատության նախարարն իր ամբողջ աշխատակազմը ուղղորդել է թեկնածուներից Մասիս Մայիլյանի օգտին աշխատելու, ի՞նչ նպատակներով է այդ խունվեյդինական խումբը գրանցել որպես կուսակցություն: Կոնկրետ ահաբեկչությանը նպաստող կուսակցություն է, որն իբր նախընտրական քարոզարշավի անվան տակ բացահայտ բռնություն է քարոզում: Կոչ է անում ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկել նախագահի թեկնածուին, հանրապետության գործող նախագահին, սահմանադրական կարգը բռնությամբ տապալել...»:

ՓՈՔՐԻԿ ԱՐՑԱԽ, 14 ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ ԵՎ ՀԱԶԱՐ ԿՏՈՐԻ ԲԱԺԱՆՎՈՂ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Մի խոսքով, դատելով Վ. Աթանեսյանի խոսքից, Արցախում իրոք բավականին տարօրինակ վիճակ է. իշխանությունները գրանցում են «օրենքից դուրս գործող» մի ուժի, որն անգամ նախընտրական փուլում է պահանջում բացի իրենց պաշտպանյալից, մյուս թեկնածուներին ու այդ նույն իշխանություններին «ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկել»: Ու այսքանից հետո իշխանական օղակներից մեկն էլ «իր ամբողջ աշխատակազմով օգնում է» այդ նույն պաշտպանյալին՝ Մայիլյանին: Նման «հրաշքները» սովորաբար մեկ բացատրություն են ունենում՝ վերեւներից հանձնարարել են՝ «գրանցել, օգնել»: Իսկ որ տվյալ դեպքում «վերեւներ» ասվածը պետք է փնտրել Հայաստանում, իր հերթին է հասկանալի: Այս իրավիճակն ակնարկ է այն մասին, որ անկախ ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից եկած ազդակների, սորոսածիններն ակտիվորեն գործում են: Ընդ որում, կան խոսակցություններ, որ օրակարգում է այս պահի թիվ 1 խնդիրը՝ ամեն ինչ անել, որ Վիտալի Բալասանյանի փոխարեն Մայիլյանը դուրս գա երկրորդ փուլ՝ Արայիկ Հարությունյանի հետ: Համարում են, որ Հարությունյանի հարցը հեշտ է՝ բավական է մեյդան հանել կոմպրոմատային բավականին ստվար մի թղթապանակ, որ նրա մոտ երկրորդ փուլում վերանա հաղթելու ցանկությունը: Կամ ծայրահեղ դեպքում կարելի է արտաքին ուժերի եւ հատկապես ռուսների հետ «բազարների» մեջ մտնել` Մայիլյան կամ Հարությունյան երկընտրանքը «դեմ տալով»: Այն հաշվարկով, որ ռուսները կնախընտրեն Հարությունյանին, որը եւս Փաշինյանի համար «մարսելի» տարբերակ է:

ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ չնայած այս ողջ աջակցությանը, Մայիլյանն ակնհայտորեն երկրորդ տեղի բան չէ՝ իր եւ իր աջակիցների ունեցած չնչին վարկանիշի պատճառով, որն այդպես էլ առաջ չի գնում: Իսկ այն, որ Բալասանյանն ունի առնվազն մոսկովյան աջակցություն, հուշում են նաեւ հայաստանյան լրատվական դաշտում հայտնված այն պնդումները, որ ռուս քարոզչական մասնագետները այս ընթացքում նրան ակտիվ մասնագիտական աջակցություն են ցուցաբերում, ինչը, ի դեպ, օրենքի խախտում չէ. խոսքը վարձու մասնագետների մասն էԵվ ահա այս ամենին էլ գումարվեց Արցախի հետ կապված ամերիկյան ազդակը, որի տակ եւս պարզ հասկացվում է՝ սորոսածին նախագահի չեն ուզում տեսնել: Իսկ դա կզսպի՞ սորոսածինների ախորժակը, դեռ կտեսնենք:

ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА