o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՊԵՏՔ Է ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԵՆ, ԿԱՄ` ԼՌԵՆ»

24.03.2020 20:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՊԵՏՔ Է ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԵՆ, ԿԱՄ` ԼՌԵՆ»

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները բավականին կոշտ միջոցառումներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածման դեմ, այդ թվում` լրատվամիջոցների հանդեպ սահմանափակումներ: Արտակարգ դրության պայմաններում մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻՑ, ով նկատեց.

Նիկոլ Փաշինյանին պետք չէ լուրջ վերաբերվել. հենց նա հասկանա, որ իրեն լուրջ չեն ընդունում, իրենից ակնկալիք չկա, անմիջապես իր վրայից կթոթափի պետականության լուծը և մեզ հանգիստ կթողնի. Աղասի Ենոքյան

Կարծում եմ, որ արտակարգ դրությունը մեծապես դրդում է լրագրողներին փաստացի անգործության, քանի որ լրատվամիջոցներն ամենակարեւոր զարգացումների՝ համաճարակի մասին կարող են հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն: Ուրեմն, լրագրողները կամ պետք է երկրորդական բաների մասին գրեն, կամ` լռեն: Իշխանությունների ձեռնարկած քայլերը բացարձակ ադեկվատ չեն վիրուսի տարածմանը: Առհասարակ լրագրողների աշխատանքը իշխանափոխությունից հետո ավելի է բարդացել, քանի որ նոր իշխանությունները ավելի ուշադիր են նրանց աշխատանքի նկատմամբ եւ ուրեմն՝ ավելի պահանջկոտ են: Սա բարդացնում է լրագրողների աշխատանքըՄյուս կողմից, ավելացել է լրատվամիջոցների թիվը ընդհանրապես, եւ մասնավորապես այն լրատվամիջոցների թիվը, որոնք աֆիլացված չեն իշխանությունների հետ: Այս միտումն էլ դյուրացնում է լրագրողների աշխատանքըԱյնպես որ, գտնվում ենք անհայտ միտումով ինչ-որ մի անցումային շրջանում, որտեղ կհաղթեն այն լրագրողները եւ լրատվամիջոցները, որոնք ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ կցուցաբերեն:

ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆ ԲՌՆԵԼ. ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА