o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐԸ» ԿԱԶԴԻ՞ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ

24.03.2020 22:18 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐԸ» ԿԱԶԴԻ՞ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎՐԱ

Գրեթե մեկ շաբաթ է Հայաստանում մշակութային հաստատությունները վիրուսի դեմ պայքարում են առցանց մշակույթով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակութային հաստատությունների այդ քայլը ողջունում է, սակայն մտավախություն չունի, որ դա կարող է սովորություն դառնալ հանդիսականի համար:

«Մշակույթ չունեցանք` ազգի պատկեր չենք ունենա». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

Իրավունքի» այն հարցին, թե այս ընթացքում որոշ թատրոններ ու թանգարաններ փորձում են հանդիսատեսի հետ կապը պահպանել առցանց եղանակով, մտավախություն չունե՞ք, որ հանդիսատեսը կսովորի այդ տարբերակին եւ այսուհետ էլ չի գնա թատրոն կամ թանգարան, ԿԳՄՍ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ առավել քան վստահ պատասխանեց. «Վստահ եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո մեր հանդիսատեսն անձամբ ֆիզիկապես ներկա է գտնվելու այս հաստատություններում` ներկայացումների ժամանակ: Սա ուղղակի ժամանակավոր դադար է, բայց կարծում եմ, որ այս մշակութային հաստատությունները պետք է օգտվեն` լավ վիրտուալ բովանդակություն ստեղծելու համար, ոչ թե, որ հանդիսատեսը մնա տանը եւ բացառապես սահմանափակվի դրանով: Այսինքն` լրացուցիչ հանդիսատես ներգրավվի ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ` արտերկրից»:

Անժամկետ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Իսկ մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ էլ հավելեց. «Հենց այս օրերին Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը իր կատարումների բաց, ազատ թողարկում է իրականացնում: Ընդհանրապես, երբ կինոն էր ստեղծվում, թատրոնի մարդիկ վախեցած էին, որ կինոն կարող է կործանել թատրոնը, բայց պարզվեց, որ ոչ մի բան չպատահեց թատրոնի հետ: Հիմա նույն ձեւով պետք է մենք հասկանանք, որ ոչինչ չի կարող փոխարինել կենդանի անմիջական շփմանը եւ էմոցիաների փոխանակմանը: Ընդհակառակը, հենց այս ճգնաժամային իրավիճակը պիտի օգտագործենք մեր թատրոնների, համերգասրահների ճանաչելիությունը եւ գրավչությունը բարձրացնելու համար»:

Մշակութային հաստատությունները վիրուսի դեմ պայքարում են օնլայն մշակույթով

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА