o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն՝ 100-200 հազար դրամի չափով․ Սուրեն Քրմոյան

24.03.2020 23:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն՝ 100-200 հազար դրամի չափով․ Սուրեն Քրմոյան

Ինքնամեկուսացման և տեղաշարժի կանոնները խախտելու համար նախատեսված է առնվազն վարչական պատասխանատվություն՝ 100-200 հազար դրամի չափով։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը։

Մեր ընտանիքների առողջության ու երկրի կայունության համար շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Վանեցյան

 

«Իսկ եթե այդ խախտման հետևանքով տեղի է ունեցել այլ անձի վարակում, կարող է ընդհուպ քրեական պատասխանատվության հարց քննարկվել։ Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն աչալուրջ կգտնվեն և այս կանոնները չեն խախտի»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերահսկվելու քաղաքացիների տեղաշարժը, Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ պարետի ցուցման համաձայն, այսօր կեսգիշերից ոստիկանության ուժերը վերահսկելու են քաղաքացիների տեղաշարժը ՀՀ ամբողջ տարածքում։

 

«Թե ինչպես կիրականացվի, կտեղակայվեն հսկող մեքենաներ, շրջիկ խմբեր կլինեն, կորոշի ոստիկանապետը։ Ոստիկանը կարող է մոտենալ քաղաքացուն, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, տեաշարժման թերթիկ։ Անհրաժեշտության դեպքում ոստիկանը կարող է քաղաքացուն հորդորել վերադառնալ տուն, կամ կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ, որոնք օրենքով սահմանված են»,- նշեց Սուրեն Քրմոյանը։

Նրա խոսքով՝ տեղաշարժի սահմանափակումը վերաբերում է բոլորին՝ թե ՀՀ քաղաքացիներին, թե օտարերկրացին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА