o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Օրհասական այս օրերին Հայ Եկեղեցուն ամեն կողմից «հոշոտելու» քաղաքականությունն արդեն, մեղմ ասած, մոդայիկ չէ»

24.03.2020 23:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
​​​​​​​«Օրհասական այս օրերին Հայ Եկեղեցուն ամեն կողմից «հոշոտելու» քաղաքականությունն արդեն, մեղմ ասած, մոդայիկ չէ»

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեջբերել է Հռոմի պապի ուղերձը` ուղղված իտալացիներին, եւ իր վրդովմունքը հայտնել. «Արդյոք հայ ժողովուրդը արժանի չէ՞, որ իր կաթողիկոսը ուղերձ հղի իր զավակներին այս ծանր ժամանակներում, արդյոք ՀՀ նախագահը չպե՞տք է ուղերձ հղի այս ծանր օրերին»: Բագրատյանը նաեւ նշել է. «Շուտով կհանդիպենք. ցավոք, սա Ֆրանցիսկոս Պապի խոսքն է, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի»:

7 հրատապ առաջարկ կառավարությանը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից

Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ ճեմարանի վերակացու, աստվածաբանության եւ աստվածաշնչագիտության դասախոս Արժանապատիվ Տ. ԳԱԲՐԻԵԼ քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրում է. «Հարգելի՛ Սերգեյ Բագրատյանժողովրդի համար չափազանց կարեւոր ու օրհասական այս օրերին Հայ Եկեղեցուն ամեն կողմից «հոշոտելու» քաղաքականությունն արդեն, մեղմ ասած, մոդայիկ չէ։ ԱԺ բարձր ամբիոնից նման անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելուց արդյո՞ք չգիտեիք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համավարակի առաջին իսկ օրերից մշտապես հանդես է եկել հայտարարությամբ եւ միմյանց հանդեպ սեր ցուցաբերելու ու հանդարտություն պահպանելու կոչերով։ Տեղյակ չէի՞ք արդյոք, որ Հայոց Հայրապետը մարտի 18-ը հռչակել էր համազգային աղոթքի օր։ Ես վստահ եմ, որ տեղյակ էիք. գոնե երկու հեռուստատեսություն ուղիղ  հեռարձակմամբ ցուցադրել են աղոթքի արարողությունը։ Ես հասկանում եմ, որ Հայ Եկեղեցուն թիրախավորելը դարձել է սեփական «փիար»-ի լավագույն միջոցը։ Բայցամենայն անկեղծությամբ, ճիշտ պահ չեք ընտրել։ Ազգն այսօր առավել եւս կարիք ունի միասնականության, սիրո եւ հանդուրժողականության։ Խորհուրդ կտայի ի մտի ունենալ եւ առաջնորդվել Ամենայն Հայոց Կաողիկոսի՝ հայ ժողովրդին ուղղված կոչի հետեւյալ գաղափարներով «Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ մեր, ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ… Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխաության եւ միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից: Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, եւ առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որեւէ վտանգ», ոչ թե ազգը պառակտելու ու ապակողմնորոշելու «առաքելությամբ»։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ մենք աղոթում ենք բոլորի համար»։

Եկեղեցու հարցում ԲՀԿ դիրքորոշումն անփոփոխ է, Բագրատյանի կարծիքը` անձնական

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА