o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի վարակման 17 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 266-ի

25.03.2020 10:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կորոնավիրուսի վարակման 17 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 266-ի

Հայաստանում մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսից 78-ամյա պացիենտ է մահացել․ մահացողը ՀՀ քաղաքացի չէ․ ԱՆ խոսնակ

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 249 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 266 դեպք:

Ապաքինվել է 16 անձ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 24-ի դրությամբ  Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից: Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի:  Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է: Երեկվա դրությամբ Հայաստանում կա 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА