o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ Ուկրաինայում ՀՀ դեսպան

25.03.2020 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ Ուկրաինայում ՀՀ դեսպան

Այսօր «SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

ՌԴ-ի սահմանային նոր սահմանափակումները չեն ազդի հայաստանյան բեռների վրա․ Փաշինյան

«Այս պահին Ուկրաինայից Հայաստան է մեկնել 62 ուղևոր (թվերը նախնական են)։ Նրանց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև»,- գրել է Սեյրանյանը:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА