o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չկա իրավակարգավորում, որ հացը պետք է փաթեթավորված լինի. Գեորգի Ավետիսյան

25.03.2020 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Չկա իրավակարգավորում, որ հացը պետք է փաթեթավորված լինի. Գեորգի Ավետիսյան

Այսօր` մարտի 25-ին՝ ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մամուլի ասուլիսի ժամանակ, Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.

«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար հունից դուրս գալիս

1.Արդյո՞ք այս օրերին, երբ մեր երկրում ամենաարագը սպառվում է սննդամթերքը, տեսչությունը հասցնո՞ւմ է հետևողական լինել, խանութներ առաքվող հացերը համապատասխան տոպրակներով են թե՞ ոչ, սննդամթերքի որակական չափանիշները համապատասխանո՞ւմ են ստանդարտներին, թե՞ ոչ, և ի՞նչ խախտումներ եք հայտնաբերել այս օրերին:


2.Ստանում ենք ահազանգեր, որ որոշ սննդամթերքի խանութներում հացաբուլկեղենը ոչ միայն չունի համապատասխան փաթեթավորում, այլև խանութի աշխատակիցները չեն կրում դիմակ և ձեռնոց, հացը հաճախորդին տալով առանց ձեռնոցի: Այս մասով ևս ձեռնարկվու՞մ են արդյոք քայլեր:


Բանախոսն առաջին հարցին անդրադարձավ հետևյալ կերպ.


Առաջին հերթին ֆիքսում ենք հետևյալը, որ սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ, և երկրորդ՝ չկա որևէ իրավական կարգավորում, որ հացը պետք է լինի պարտադիր փաթեթավորված: Շատ տնտեսվարող սուբյեկտներ, նաև մեր հորդորով և նախաձեռնությամբ սկսել են հացը փաթեթավորված վիճակում առաքել խանութներ և շատ խանութներ արդեն առանձնացրել են և ինչ-որ ձևով դարակաշարեր ստեղծել, օրինակ ծածկելով ապակիով, կամ այլ փաթեթավորմամբ: Իհարկե այս ամենը ոչ բոլոր տեղերում, բայց կա այս ամենը և ակնհայտ է:

Ամենօրյա ռեժիմով նույնպես ստանում ենք ֆոտոներ, որ կա նման ձևով փաթեթավորում, պարզապես դեռ չգիտենք փաթեթավորման հետ շբումից, արդյո՞ք երկար կմնա այդ հարուցիչը փաթեթավորման վրա, թե՞ ոչ, դրա համար այդ մասով ոչինչ ասել չենք կարող: Ամեն դեպքում սանիտարահիգիենիկ պայմանները, եթե ճիշտ պահենք,կարող ենք զերծ մնալ այս ամենից:


Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ըստ Գեորգի Ավետիսյանի.


Պարտադիր պետք վաճառողներն օգտագործեն ձեռնոցներ և յուրաքանչյուր մթերք, այդ թվում նաև հաց բռնելուց հետո վաճառողը այդ ձեռնոցը պետք է հանեի, հետագայում նոր հաճախորդից վերցնի գումարը, կամ այլ  սնունդ: Շատ տնտեսվարողներ կան, որ դեռ չեն հասկացել, որ իրենք ցուցումները չկատարելով կպատժվեն։ Հուսամ, որ այսօր նման դեպքի մասին կլսենք, որ տնտեսվարողը պատժվել է, իր աշխատողներին դիմակներով չապահովելու և համապատասխան ձեռնոցներով չապահովելու համար: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА