o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

25.03.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Իշխանավորները, որոնք ապօրինի ճանապարհով երկու տարի առաջ զավթել են Հայաստանի Հանրապետությունը, այսօր գտնվում են վերջնական տապալման առաջ: Իրենց բոլոր խոստումները, ծրագրերը մատնված են ձախողման: Այսօր արդեն երկրի տնտեսական իրավիճակը, ըստ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, կատաստրոֆայի եզրին է: Ըստ նրա` նաեւ բյուջեն հավաքագրելու խնդիր կա:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

 

ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՑԱՓՈՐՁ

Այս պարագայում իշխանությունը զավթած խունտային ոչինչ չի մնում, քան վերջնական դիկտատուրայի միջոցով փորձեն պահպանեն զավթած իշխանությունը: Հենց այդ նպատակով իրենց իշխանության առաջին օրերից սկսած, ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության հանդեպ ոտնձգությունները նրանք բազմապատկեցին իրենց իսկ ապօրինի կարգով մտցրած արտակարգ դրության պարագայում` ԶԼՄ-ների հանդեպ սահմանափակումներովՄենք արդեն նշել ենք, որ այդ սահմանափակումները խախտում են Հայաստանի Սահմանադրության հինգ հոդվածներ, ինչպես նաեւ խախտում են ՀՀ օրենքը` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»: Եվ ահա ստանում ենք տեղեկատվություն, որ Նիկոլի հայտարարած «խիստ սահմանափակումների» շրջանակում պարետատունը, ի թիվս այլ տնտեսվարողների, փակում է թերթի կրպակները: Ճիշտ է, ժամեր անց նրանք հասկացան, որ շատ մեծ աղմուկ է լինելու, եւ մամուլի հարցում «Հոնդուրասից էլ հոնդուրաս» լինելը բացարձակ անմարսելի է, սակայն հանցափորձի իրողությունը ակնհայտ է: Երբեւէ  ոչ մի դիկտատորի, էլ չենք ասում նորմալ կառավարության մտքով չի անցել, որ կարելի է պարզապես փակել տպագիր մամուլը: Բայց այս ապաշնորհ, անկարող, անփորձ ու հանցագործ իշխանությունները  անհաջող փորձ կատարեցին գնալ այդ քայլին, որովհետեւ վախենում են իրենց մասին ճշմարտությունն ի հայտ գալուց, վախենում են, որ օր առաջ պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար, այդ թվում` այօր Հայաստանում ստեղծված խայտառակ իրավիճակի համար: Սակայն դա ոչ մի խնդիր լուծել չի կարող: Ինչպես դեռ շաբաթվա սկզբին մատնանշում էր իրավաբան եւ իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանը. «Սեփական վախերի եւ անվստահության բեռը զանգվածային լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի: Բավական է ուսումնասիրել այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմերի սահմանափակումները, որպեսզի պարզ դառնա, թե խոսքի ազատության պաշտպանության առումով ինչպիսի նահանջ ենք գրանցում: Խուճապի դեմ պայքարը ԶԼՄ-ների համար անհամաչափ արգելքներ սահմանելով` ավելի մեծ խուճապի հիմք է, քանի որ որոշ ժամանակից սկսած քաղաքացիների մոտ ձեւավորվելու են կասկածներ, որ կառավարությունը «դրակոնյան կանոններով» փորձում է իրենից թաքցնել կարեւոր տեղեկատվություն»:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

Ակնհայտ է, որ առցանց հաղորդակցությունների դարում անգամ եթե ոստիկանական բիրտ ուժով փակվեն բոլոր լրատվամիջոցները եւ քաղաքացիներին անխնա տուգանեն ֆեյսբուքյան գրառումների համար, կան մեծ կամ փոքր խմբերով սոցցանցերում անվստահելի աչքից հեռու շփվելու հնարավորություններ, կան համացանցում անանուն հանդես գալու միջոցներ: Հո համացանցը չե՞ն կարող անջատել, զի քայլասերվածների իշխանությունը հիմնականում գործում է Ֆեյսբուքի միջոցով: Համ էլ իրենք են քաղաքացիներին կոչ անում ֆիզիկապես չշփվել եւ գործունեության, ինչքան հնարավոր է, մեծ հատված իրականացնել առցանց:

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

ԱԶԳՈՎԻ САМ СЕБЕ ՊԱՐԵՏԱՏՈՒՆ

Ի դեպ, «ձեռքի հետ» նաեւ բացահայտվեց, թե ինչու այս կամ այն հրապարակումը վերացնելու հրահանգները ԶԼՄ-ները ստանում են Ոստիկանության սպաներից: Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն իր ասուլիսին նշեց, որ քրեական ոստիկանությունը վաղուց է զբաղված մամուլի մանրակրկիտ ուսումնասիրությամբ. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են: Եվ խուճապ առաջացնող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են` հենվելով պարետի ցուցումի վրա»: Անշուշտ, դա խոստովանություն է, որ հանցագործ բռնելու կոչված քրեական ոստիկանությունը նաեւ վաղուցվանից լծվել է պոտենցիալ գրաքննիչ լինելու պրոցեսին, եւ վաղ, թե ուշ այդ պախարակելի, իսկ ավելի ճիշտ հանցավոր գործունեությունը ենթակա է մանրակրկիտ ուսումնասիրության: Սակայն անդրադառնանք Նիկոլի եւ պարետատան թարմ-թարմ, «յուղը վրեն» սահմանափակումներին: Նիկոլը թղթից կարդալով պաթոսախառն ուղերձով դիմեց մարդկանց, ուր ներկայացվեցին անիրագործելի պահանջներ` երկուսից ավել դրսում չգտնվել, այլոց հետ պահպանել 10 մետր հեռավորություն եւ այլն: Հետո պարետատունը փոքր-ինչ խմբագրեց, մասնավորապես 10 մետրը կրճատվեց դարձավ երկու, բայց պահպանվեց պահանջ` միայն կենսական անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից` անպայման անձը հաստատող փաստաթղթով...

ՈՒՐԲԱԹ 13-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՉԵՂԱՐԿՎԵՑ ՎԻՐՈ՞ՒՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Բայց արդյո՞ք այդ ամեն ինչը համավարակի խնդիրը կլուծի: Եթե հիշենք, որ արտակարգ դրություն սահմանելու պահին վարակվածները 30-ի կարգի էին, իսկ հիմա 249-ն են (ըստ Նիկոլի հայտարարության), դա նշանակում է, որ «հեղափոխական» իշխանությունը ծայրահեղ անարդյունավետ է գործում: Ու տպավորություն է, որ Նիկոլը չգիտի, թե ինչ անել, դրա համար ձեռքը գցում է խստագույն սահմանափակումների, հավակնելով տոտալ վերահսկողություն սահմանել, թե ով ուր եւ ինչի համար է գնում: Պարետատունը հրամայել է, որ յուրաքանչյուր ոք որեւէ տեղ գնալիս լրացնի ձեւաթուղթ, թե ուր է գնում եւ ինչ նպատակով: Փաստորեն յուրաքանչյուր քաղաքացի դառնում է ինքն իրեն փաստաթուղթ տվող պարետ...

«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Բայց ի՞նչ արդյունք ակնկալել: Եթե պետությունը բոլոր քաղաքացիներին տուն ուղարկելուց հետո տրամադրի ֆինանսական միջոցներ` համապատասխան սոցիալական ծրագրով, որ տնից դուրս չգան, եւ ամեն անհրաժեշտ բան պատվերով առաքվի տուն, ինքնամեկուսացումը կաշխատի, բայց ի՞նչ անի քաղաքացին, որ առանց աշխատելու, մնալու է առանց փող, քանզի պարապուրդի համար վճարելը գործատուները գցում են պետության վրա, իսկ պետությունը` գործատուների: Այս պայմաններում Նիկոլի հավաստիացումները, որ «սիրում է բոլորին», «խոնարհվում է բոլորի առաջ», հնչում են որպես ծաղր` շփոթված ժողովրդի հանդեպ: Մնում է միայն հիշեցնել ժամանակին երջանիկ պողոսիկներին, որոնց երջանկությունը եւ հպարտությունը կամաց-կամաց կծկվում է, որ հենց իրենց մեղավորությունն է, որ երկու տարի առաջ փողոցներ փակելով, փորձված պետական եւ քաղաքական գործիչների վրա հարձակվելով, երկրի ղեկի մոտ կանգնեցրին այս թյուրիմացություններին, որոնք այլ բան չէին էլ կարող անել, քան երկրի կործանումը: Դե, հիմա երջանիկ ժպտացեք:

«ԱՅՈ»-Ի ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է, ԿԱՄ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՏԱՊԱԼՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА