o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՐԱՆՔ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՆ, ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿԱՐՈՂ

25.03.2020 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍՐԱՆՔ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՆ, ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿԱՐՈՂ

Այսօրվա Նիկոլի կառավարությունը ոչ այլ ինչ է, քան կառավարության ծաղր: Որեւէ հարցին պատասխան չունեն, որեւէ խնդրի լուծում չունեն: Մամուլի ասուլիսներ են տալիս ինչ-որ կմկմացող եւ քթի տակ անհասկանալի նախադասություններ բարբաջող դեղնակտուցների, որոնց հիմնական պատասխանը հետեւյալն է` սա իմ իրավասություններից դուրս է, այս հարցին իրավասու չեմ պատասխանել, այս հարցի վերաբերյալ էլ վերջնական դիրքորոշում չունենք: Թեեւ, ի՞նչ պահանջել խեղճ ու կրակ նախարարներից, եթե իրենց շեֆը` Նիկոլը, նույնպես ոչ մի հոդաբաշխ նախադասություն չի արտահայտել: Խոսում է ինչ-որ հեռավոր ծրագրերից եւ մտադրություններից ու հայտարարում, թե փնտրտուքի մեջ է:

Փոթորիկ պատգամավորաց դասում. նախարարները չեն զրկվի՞ իրենց պարգևավճարներից. «Հրապարակ»

Այսօր այդ խղճահարությունն առաջացնող վիճակում հայտնվեց սոցապ նախարարի տեղակալը` ոմն Սարգսյանը, որի ամբողջ ասածը այն էր, որ թե ինչ անել, նա չգիտի, ինչպես լուծել աշխատանքային հարցերը, վերջնական դիրքորոշում չունի, իրենց վաղվա օրը չպատկերացնող տասնյակ-հազարավոր աշխատակիցներին ոչինչ ասել չի կարող եւ այլն: Միակ միտքը, որն արտահայտեց սույն փոխնախարարը, այն էր, թե կարելի է վերցնել այս ընթացքում հերթական արձակուրդը, որը ինչպես հայտնի է, վճարովի է: Սակայն այն հարցին, թե ինչպես պետք է հիմնարկի ղեկավարությունը վճարի այդ արձակուրդը, եթե դա ոչ թե պետական հիմնարկ է, այլ բիզնես, փոխնախարարը, իհարկե, պատասխան չուներ: Այն հարցին, թե ինչպե՞ս են մարդիկ վճարելու կոմունալ ծախսերը, եթե զրկվել են իրենց աշխատանքից, փոխնախարարը նշեց, որ դա իր նախարարության գործը չէ: Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր նախարարության գործն է դա: Այսօրվա նախարար-փոխնախարարների հիմնական զբաղմունքը դարձել է իրենց վրայից հարցերը ցրելը, թե սա իմ գործը չէ, սա իմ իրավասություններից դուրս է եւ այլն: Մնում է հարց տալ` իսկ ինչո՞ւ համար եք ստանում աշխատավարձ, ահռելի պարգեւատրումներ, պահում եք քարտուղարուհիներ, տեղակալներ, վարորդներ եւ ավտոմեքենաներԻնչպես եւ այդ բոլոր նախարարիկների ու պատգամավորիկների շարանը, այս մեկն էլ խոսեց ինչ-որ ապագա կարգավորումների մասին, որոնք կլինեն չգիտես երբ եւ չգիտես ինչպես: Այդ կարգավորումները ինչ-որ բաներ կնախատեսեն, բայց ի՞նչ, ոչ ոք չգիտի: Նաեւ ինչ-որ փոփոխություններ կլինեն 2021 թվականի հուլիսից, եւ այդ ժամանակ դեռեւս կենդանի մնացած աշխատողների խախտված իրավունքները պետությունը կսկսի պաշտպանել: Ա՜յ, քեզ ծաղրանք: Մարդիկ հարցնում են վաղը ի՞նչ պետք է ուտենք, փոխնախարարը պատասխանում է, թե 2021 թվականի հուլիսին կդիմեք ձեր իրավունքների պաշտպանության համար: Իսկ հիմա կարող եք դիմել դատարան եւ, հաշվի առնելով մեր դատարանների արագագործությունը, պատասխանը կստանաք նույնիսկ ավելի ուշ, քան 2021 թվականի հուլիսԱյս համընդհանուր մառազմի ու ապուշության ֆոնին, այնուամենայնիվ, կարողացավ էլ ավելի մարազմատիկ երեւույթներով առանձնանալ սոցապ նախարար կոչեցյալը` Զարուհի Բաթոյանը: Սույն երեւույթը օրեր առաջ հայտարարեց, որ աշխատանքային հարցերով նախարարությունը զբաղվել չի կարող, եւ պաշտպանության համար խորհուրդ տվեց դիմել իր վերադասին` հայտնի սորոսական Սաքունցին: Թո՛ւ, էս պետության երեսին: Երեւում է Բաթոյանի երեսին այնքան թուք ու մուր լցվեց, որ այնուհետեւ նա հանեց իր այդ գրառումը: Պատկերացնո՞ւմ եք, ինչքան պետք է խեղճ ու անկարող լինի նախարար կոչեցյալը, որ մի բան գրի, հետո հանի: Է՜, աղջիկ ջան, էդ նախարար լինելը քո խելքի բանը չի: Էդ էլ հո սեքսով զբաղվել-չզբաղվելու թեման չի՞:

Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА