o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նրանք արյուն են թափել` նաեւ հանուն այսօրվա Հայաստանի. Արկադի Խաչատրյան

25.03.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Նրանք արյուն են թափել` նաեւ հանուն այսօրվա Հայաստանի. Արկադի Խաչատրյան

Մեծ hայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական հայացքների տարբերակման, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԿԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ թե՛ հորական, թե՛ մորական պապերը:

Հայաստանի և Արցախի զինված ուժերը մշտապես պետք է պատրաստ լինեն, պաշտպանողական և հարձակողական մարտեր վարելուն. Արցախի հերոս

-Պապերս երկուսն էլ վետերան են եղել: Հորական պապիկիս` Մնացական Խաչատրյանին չեմ տեսնել, որովհետեւ շուտ է մահացել, բայց մերոնք պատմում էին, որ նա Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հասել է մինչեւ Բեռլին: Իսկ մորական պապիկիս` Ղեւոնդ Ավետյանի հետ շատ մտերիմ ու կապված եմ եղել, մահացել է 90 տարեկանում: Հետպատերազմական ժամանակահատվածում հանքերում է աշխատել եւ եղել է Խորհրդային Միության վաստակավոր հանքահոր: Շատ եմ սիրել պապիկիս ու բազմաթիվ հուշեր կան, որոնք նա պատմել ու փոխանցել է մեզ: Հիշում եմ, որ պատմում էր, թե ինչպես են պատերազմի ժամանակ խմբով հայտնվել մի իրավիճակում, որտեղ ուտելու որեւէ բան չի եղել: Գտել էին ձկան ինչ-որ կտոր, որը ստիպված բաժանել էին հինգ հոգու միջեւ, որպեսզի ուտեին, հետո` 5-ն էլ ծանր հիվանդացել են: Եթե չեմ սխալվում, դիզենտերիայով կամ ինչ-որ այլ հիվանդությամբ, որից հետո բավական երկար բուժումներ են ստացել: Շատ պատմություններ կան նաեւ բուն ռազմական գործողություններին նրա մասնակցության մասին, անգամ ձայնագրություններ ունենք պապիկից, գուցե մի առիթով շատ երկար կպատմեմ: Կարծեմ` հասել է մինչեւ Լեհաստանի քաղաքները: Չմոռանանք, որ Հայրենական մեծ պատերազմում հայ ազգն իր թվաքանակի համեմատությամբ` ամենաշատ զոհերն է տվել, այսինքն` հազար բնակչի հաշվով ունեցած` մեր կորուստներով, տված զոհերով շատ բարձր է եղել թիվը: Շատ հերոսներ ենք ունեցել, եւ նրանք պայքարել ու արյուն են թափել` հանուն իրենց երկրի, հանուն նաեւ այսօրվա Հայաստանի Հանրապետության: Իհարկե, հիմա շահարկումները շատ են, բայց, այդուհանդերձ, այն մեզ համար եղել է, եւ կա մեծ հաղթանակ: Դեռ մանկուց հիշում եմ, թե ինչպես էինք նշում մայիսի 9-ը. միշտ երեխաներով, թոռներով հավաքվում էինք պապիկիս տանը եւ օրը մեծ խնջույքի էինք վերածում ու շնորհավորում նրան: Այս առումով ամենաջերմ հուշերն ունեմ` այս տոնի հետ կապված: Հիմա էլ` յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին բարի ժպիտով եմ հիշում մեր պապիկ-տատիկներին:

Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА