o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱ՝Ն

25.03.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱ՝Ն

Երեկ առա­վո­տյան հեր­թա­կան ան­համ ֆեյս­բու­քյան գրառ­մամբ հան­դես եկավ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը. «Քննար­կում ենք մեր հրա­տապ անե­լիք­նե­րը՝ նոր սահ­մա­նա­փա­կում­նե­րի պայ­ման­նե­րում»: Օրեր շա­րու­նակ էլ նույն «ջա­նա­սի­րու­թյամբ» քննար­կում էին «հրա­տապ անե­լիք­նե­րը» ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, նա­եւ, թե ինչ են անե­լու տնտե­սու­թյա­նը հասց­վող վնաս­նե­րը կան­խե­լու հա­մար: Կարճ ասած՝ քննար­կում են, քննար­կում, բայց օրերս Նի­կո­լը նա­եւ խոս­տո­վա­նեց, որ «ինչ անել» հար­ցով դեռ փնտրտուք­նե­րի մեջ է: Եվ վերջում հայտարարեցին, որ վաղվանից գրեթե բոլորը տանն են մնալու:

«Սա փորձություն է, որից պետք է դուրս գանք պատվով». Հռիփսիմե Առաքելյան

Կարճ ասած, վերեւներում քննարկում են, որոնում նորից քննարկում, որոնում, իսկ իրական կյանքը չի սպասում, թե իշխանություններն ինչ-որ խելքը գլխին եզրահանգման կգա՞ն: Նկատի ունենք, որ սոցիալ-տնտեսական կյանքում խնդիրներն աճում են ձնագնդի պես, սակայն լուծումներն այդպես էլ չեն երեւում: Վերջին մեկ-երկու օրերին էլ օրակարգ մտավ հերթական նման խնդիրը՝ իր գոյություն չունեցող լուծմամբ հանդերձ: Այսպես, մոտեցել է կոմունալները վճարելու ժամանակը ու շատերին կանգնեցրել փաստի առաջ: Վիճակը հասկանալու համար բավական է միայն փողոց դուրս գալ: Գրեթե շարժ չկա, այսինքն, մարդկանց մի մասը գործի չի գնում, ու արդեն իսկ շատերի մոտ կա եկամուտների, այսինքն՝ վճարունակության խնդիր: Միեւնույն ժամանակ ներկայիս գերթուլացած փողոցային շարժը նշանակում է նաեւ, որ, ինչպես ասում են, առեւտուր չկա: Իսկ դա, հասկանալի է, պտտվում-պտտվում ու հասնում է բիզնեսին, եթե անգամ այն դեռ աշխատում է. չկա առեւտուր, ուրեմն հատկապես մանր բիզնեսը նաեւ փողի լուրջ խնդիր ունի: Բիզնեսմենի մոտ կա փողի խնդիր, չի կարողանալու ոչ միայն պարապուրդի մատնվածին, այլ անգամ գործի եկող աշխատողին վճարել: Մարդկանց փողը պակասում է, էլի է նվազում փողոցային աշխուժությունն ու առեւտուրը, ու շղթան կրկնվում է, արդեն ավելի «ծանրացած» գալարով: Ու այսքանից հետո գազի ու լույսի «մարդն» է դուռը ծեծում, թե՝ փող տուր: Չտաս, գազդ ու լույսդ են անջատելու: Տաս վերջին կոպեկներդ, էլ ավելի է նվազելու գնողունակությունը, առեւտուրը, բիզնեսը, եկամուտները, աշխատավարձերը. հիշատակված գալարը, արդեն եւս մի փոքր ծանրացածՈւ դիմացը հաջորդ խնդիրն է: Ողջ երկիրը վարկառու է, ամեն ամիս պետք է վճարի: Վերեւներից «լուծում» առաջարկեցին՝ թող մարդիկ անհատապես բանկերի հատ պայմանավորվեն: Մի քանի հարյուր հազար վարկառու, մի քանի բանկ. ինչպես նախօրեին Ծառուկյանն էլ էր ասում, անգամ ֆիզիկապես հնարավոր չէ պայմանավորվել: Գնաս, վարկը մուծես, նորից գալու ենք այն նույն գալարին ու էլի մի փոքր ծանրացածՀաջոդ խնդիրը. գյուղատնտեսություն: Թեեւ կորոնավիրուսը հայաստանյան գյուղեր գործնականում չի մտել, բայց էլի իր հետքը թողել է: Փողի պակասի խնդիրը գյուղ ու քաղաք չի հարցնում: Մինչդեռ գյուղացին, թվարկված ամենից զատ, նաեւ ունի սերմացուի խնդիր, այն դեպքում, երբ օրերս վարչապետն էլ խոստովանեց, որ երկրում կա սերմացուի պակաս: Վար ու ցանքի, վառելիք-տեխնիկայի հարց կա, բայց բանկերի հետ աշխատելը, նոր վարկերի հարցն է, մեղմ ասած, դժվարացել: Անորոշ վիճակում է թունաքիմիկատների հարցը, իսկ այգիները չեն ասի, թե արտակարգ դրություն է, համբերենք: Ու այսպես շարունակՈ՞րն է ելքը, վերեւներից այդպես էլ հստակ տեսլական չի ներկայացվում: Ամենագլխավորը, ինչպե՞ս է լուծվելու մարդկանց գոնե մինչ այս իրավիճակը եղած վճարունակության մակարդակը վերականգնելու խնդիրը: Բայց լուծման փոխարեն, շարունակվում են վեճերը՝ ո՞վ է վճարելու հարկադիր պարապուրդի մատնվածներին: Չնայած վիճելու բան էլ չկա. եթե աշխարհի տասնյակ համեմատաբար ապահով երկրներում միջոցներ կան, ու հարկադիր պարապուրդի դեպքում այս կամ այն սխեմաներն արդեն իսկ գործադրված են, Հայաստանում այդ կարգի միջոցներ չունի ո՛չ մասնավորը եւ ո՛չ էլ՝ պետությունը: Լավ, ասենք մի ամիս ինչ-որ բան արեցին: Բա հետո՞: Առնվազն մինչեւ ապրիլի կեսերը արտակարգ դրության մեջ ենք, ու եթե մարդկանց մեծ մասը, նաեւ բիզնեսն ու պետությունը դեռ փետրվարի մնացորդների հաշվին այս ամիս յոլա գնան, ապրիլին, եթե ռեալ քայլեր չլինեն, ավելի լուրջ վճարունակության պակասի ենք բախվելու՝ հիշատակված բոլոր բարդություններով հանդերձ: Իհարկե, «ելք» մատնանշող որոշ ցնցող գաղափարներ եւս լսվեցին որոշ պետկան «գործիչներից»: Այդ թվում` ակնարկներ եղան, թե չմտածեք, պետությունը մի երեք միլիարդի չափ ֆինանսական պահուստներ ունի: Բայց երբ որոշ պատգամավորիկներ խոսում են այդ մասին, ակամա սարսափում ես. ինչ է, հանուն այս անհասկանալի արտակարգ դրության աչքները պետական ռեզերվների վրա՞ են դրել: Լավ, ասենք մի երկու ամիս դա էլ կերաք, բա հետո, ի՞նչ է լինելու պետության հետ...

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՏԵԼ, ՈՐՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Ու այսքանից հետո՝ Փաշինյանի  ասած, «նոր սահմանափակումները» մեյդան եկան: Ամենակարեւորը՝ ինչի՞ համար: Պաշտոնական բացատրությունը սա է՝ ինչ-որ տեքստիլ արտադրամասում կորոնավիրուս են հայտնաբերել: Բայց այդ ո՞ր տրամաբանությամբ են մեկ արտադրամասում հայտնաբերածի պատճառով մնացած տեքստիլ ձեռնարկությունները եւս փակում: Նույն տրամաբանությամբ, եթե վաղը հանկարծ պարզվի, որ ինչ-որ հացի արտադրամասի աշխատողներից մեկը վարակված է, պետք է հայաստանյան բոլոր արտադրամասերը փակե՞լ: «Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութներն ու դեղատները պետք է աշխատեն»,- երեկ պաշտոնապես հայտարարեց Ավինյանը: Իսկ, օրինակ, պղնձի արդյունահանումը «առաջնային անհրաժեշտության» տա՞կ է, եթե ոչ, պե՞տք է աշխատի: Ու նորից նույն խնդիրը. իսկ ո՞վ է վճարելու չաշխատողներին, որ սովից չկոտորվեն: Վերջապես, «օրվա հացով» աշխատող, օրինակ, սրճարանի մատուցողը վաղը ի՞նչ է ուտելու: Կամ, եթե չեն աշխատում, բյուջեին ի՞նչ են վճարելու, որ վաղը ուսուցչի աշխատավարձ տաք...

Անվճար տրանսպորտ, աշխատավարձի 100% փոխհատուցում, աջակցություն բիզնեսին, բայց այս ամենը Ֆրանսիայում

Ու էլի ոչ մի հստակեցում, ոչ մի բացատրություն: Անգամ դիմեցինք Էկոնոմիկայի նախարարություն՝ եթե արգելում եք կրպակների աշխատանքը, որն իր հետեւից բերում է նաեւ մամուլի չաշխատելուն, ո՞վ է վճարելու: Պատասխանը ցնցող էր՝ դեռ չենք որոշելԾառուկյանը նախօրեին մեկ տխուր միտք հնչեցրեց. «Ոչ մի քայլ էլ չեմ տեսնում, որ այս վիճակից դուրս գանք...»: Իսկ կառավարությունում տեսնո՞ւմ են...

Կորոնավիրուսից այսօր մահացած 93-ամյա պացիենտը նաև քաղցկեղ ուներ, ծայրահեղ ծանր վիճակում 8 պացիենտ կա. Նիկոլ Փաշինյան

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА