o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արհեստական կորանավիրուսից ու արհեստական խուճապից շահողները տարաբնութ սորոսներն են

25.03.2020 18:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արհեստական կորանավիրուսից ու արհեստական խուճապից շահողները տարաբնութ սորոսներն են

Մինչ հայաստանյան իշխանությունները լրատվամիջոցներին մեղադրում են խուճապ տարածելու մեջ, հերթական անգամ ապացուցվեց, որ աշխարհի մասշտաբով թիվ 1 խուճապահարը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսն է, իսկ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը, որ պարտաճանաչորեն կրկնում է ԱՀԿ-ից ասվածները: Ընդ որում, հենց ԱՀԿ-ն էր, որ ի սկզբանե աշխարհով մեկ խուճապային տրամադրությունների տարածման սկիզբ դրեց, որը հատկապես հարվածում է բիզնեսին:

Թրամփը General Motors-ին մեղադրել է «ժամանակ վատնելու» համար՝ պահանջելով անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրել․ Reuters

ԹԻՎ 1 ԹԻՐԱԽԸ ԹՐԱՄՓՆ Է

Նկատի ունենք ԱՀԿ-ի կողմից կորոնավիրուսի հետ կապված համաշխարհային պանդեմիայի հայտարարումը, այն էլ առանց մասնագիտական բացատրությունների եւ համապատասխան ցուցանիշների առկայության: Եվ հիմա էլ նույն ԱՀԿ ղեկավար Գեբրեիսուսը հանդես եկավ համանման մեկ այլ հայտարարությամբ, թե պանդեմիան արագանում է: Որպես հիմնավորում, ներկայացվում է հետեւյալ թիվը՝ աշխարհում արդեն ավելի քան 300 հազար կորոնավիրուսով հիվանդացած կա: Լավ, ասենք կա, բայց դա այն ցուցանի՞շն է, որ արագացող պանդեմիա հայտարարվի: Օրինակ, նույն ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 150 միլիոնի կարգի տուբերկուլյոզի վարակակիր, ընդ որում` միայն 2018 թվականին գրանցվել է հիվանդության 10 մլն նոր դեպք, այդ թվում՝ երեխաների շրջանում 1,1 մլն: Նույն տարում մահացել է մոտ 1,5 մլն մարդ, այսինքն՝ օրական կտրվածքով այդ վարակը խլում է միջինը 4 հազար կյանք, ինչը նշանակում է, որ 4 օրում ունեցել ենք ավելի շատ մահվան դեպքեր, քան կորոնավիրուսից՝ այս 3 ամիսներին: Եվ ոչ միայն տուբերկուլյոզը. բոլոր ցուցանիշներով կորոնավիրուսից անհամեմատ վտանգավոր վիրուսների պակաս չկա: Ու չնայած դրան, այդ վիրուսներից ոչ մեկի հետ կապված ԱՀԿ-ն պանդեմիա չի հայտարարում, իսկ ահա կորոնավիրուսի դեպքում իրար հետեւից նման խուճապահար հայտարարություններով է հանդես գալիս: Այսպիսով այն, որ կորոնավիրուսի վտանգն արհեստականորեն ուռճացվում է, հիմնավորում են հենց ներկայացված պաշտոնական թվերը: Դժվար չէ տեսնել նաեւ, որ այս մեծ «աֆյորայի» հիմնական դերակատարներից մեկը ԱՀԿ-ն էր, որը մինչ այս էլ է աչքի ընկել սեփական վերնախավի եւ կառույցի թիկունքին կանգնած դեղագործական կորպորացիաների համար ամեն մի առիթով հսկայական փողեր սարքելու կեղտոտ խաղերով: Բայց վերջին օրերին սկսեց նաեւ տեսանելի դառնալ, թե քաղաքական տեսանկյունից այս մեծ խաղն ուր է տանում: Այն, որ չնայած մի շարք կոշտ սահմանափակումները, ԱՄՆ-ում սկսեց կտրուկ ավելանալ վարակվածության մակարդակն, ու երկիրը դարձավ այդ տխուր ցուցանիշով «բրոնզե մեդալակիրը», դժվար է պատահականություն համարել:Չնայած` իրականում պատկերն այլ է. Չինաստանում վարակվածների հիմնական մասն արդեն ապաքինվել է, իսկ նոր դեպքերը երեք-չորս տասնյակի չափով են: Իտալիայում եւս մեղմացման միտումներ են նկատվել՝ ինչպես նոր վարակվողների, այնպես էլ մահացողների օրական ցուցանիշներն անկումային դինամիկայի մեջ են: Իսկ ահա ԱՄՆ-ում նոր վարակվածների թիվը վերջին օրերին ամենաբարձրն է աշխարհում: ԱՄՆ-ում նաեւ առողջացածների թիվն է դեռ բավականին փոքր՝ 2-3 հարյուր մարդ: Այսինքն, այս պահին փաստացի վարակվածների թվով թեեւ դեռ երկրորդ հորիզոնականում է՝ մոտ 9-10 հազար մարդով զիջելով Իտալիային, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ այսօր-վաղը հենց ԱՄՆ-ն է դառնալու կորոնավիրուսային համաշխարհային առաջատարը: Ու դժվար չէ կռահել, թե դա ինչ հարված է դառնալու Թրամփի համար, եթե անգամ հաջորդի իրավիճակի մեղմում ու կարգավորում: Էս գլխից նույնիսկ կարելի է պատկերացնել, թե մեղադրանքների ինչ հեղեղ է ուղղվելու Թրամփին՝ նախագահական ընտրությունների փուլում: Օրինակ. ԱՄՆ-ն թեեւ ունի ամենակատարյալ առողջապահական համակարգը, նյութատեխնիկական բազան, ֆինանսական ռեսուրսները եւ այլն, բայց հաջողացրեց դառնալ կորոնավիրուսային լիդեր՝ Թրամփի ապաշնորհ կառավարման պատճառով: Կարճ ասած, եթե ամերիկյան ուլտրալիբերալիզմը մինչ այս նախագահական ընտրություններում գործնականում Թրամփի հետ մրցակցության որեւէ ռեալ հնարավորություն չուներ, հիմա արդեն շանսեր է ստանում եւ, ինչ խոսք, ամեն ինչ կուղղի դրանից օգտվելու համար: Իսկ դա նշանակում է, որ հենց ամերիկյան ուլտրալիբերալներն են, որ, ի տարբերություն հարյուր հազարավոր վարակվածների, տասնյակ հազարավոր մահացածների, տնտեսապես տուժած հարյուր միլիոնավոր քաղաքացիների եւ բիզնեսների, կորոնավիրուսային այս իրավիճակից հսկայական շահ կստանան՝ ամերիկյան նախագահական աթոռը վերցնելու ռեալ շանս:

ՎԻՐՈՒՍԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՆԴՈՒՄԸ

Եվ ահա այս իրավիճակում գնալով ավելանում են փաստագրված պնդումներն այն մասին, որ կորոնավիրուսն ունի արհեստական ծագում, ինչին, ի դեպ, անդրադառնալու առիթ ունեցել ենք: Այսպես, հերթական նման ուսումնասիրությամբ հանդես եկավ «Արգումենտի նեդելին» ¥ԱՆ¤՝ նշելով, թե. «Գիտական գրականության վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսը մշակվել է «EcoHealth Alliance»-ի՝ ԱՄՆ-ի «Միջազգային զարգացման գործակալության» (USAID) ստորաբաժանումներից մեկի պատվերով...»: Եվ որպես ասվածի հիմնավորում է բերում այն, որ տվյալ ուղղությամբ «գիտական հետազոտությունների մասին հոդվածը պաշտոնապես հրապարակվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին՝ «Nature» միանգամայն հեղինակավոր գիտական ամսագրում: Ահա հղումը. https://www.nature.com/articles/nm.3985: Հոդվածի բնագրի վերնագիրն է «A SARS-like cluster of circulating bat coronaviruses shows potential for human emergence», որը թարգմանվում է՝ «SARS- չղջիկների կորոնավիրուսների նման խումբը ցույց է տալիս մարդուն անցնելու ներուժը»»: ԱՆ-ն, ելնելով «Nature»-ի հրապարակման ուսումնասիրությունից, գրում է. «Հետազոտողների միջազգային խումբը խնդիր է դրել ուսումնասիրել չղջիկների կորոնավիրուսի փոխանցման մեխանիզմի ստեղծման հնարավորությունը մարդուն: Գլխավոր հարցը՝ ինչո՞ւ: Այստեղ գիտության տեսանկյունից տրամաբանական պատասխան չկա... Ահա թե ինչ է նոր տեսակի վիրուսի ստեղծման մասին հոդվածում ասվում է. «Ուսումնասիրել անցումային ներուժը, այսինքն, կորոնավիրուսով (CoV) մարդկանց վարակման հնարավորությունը: Մենք ստեղծել ենք քիմիական վիրուս»: Վերջապես, ակնարկվում է, որ նման ծագումնաբանություն ունի նաեւ H1N1-ը՝ «խոզի գրիպ», H7N9-ը՝ «թռչնագրիպը», հոդվածագիրը հասնում է այս մտքին. «Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ստեղծվել չղջիկների կորոնավիրուսի «քիմերը», հետեւում է տրամաբանական պատասխանը՝ կենսաբանական զենք՝ դրա տարատեսակների՝ գենետիկ զենքի ստեղծման նպատակով»:

ՌԴ-ում սկսվում է արհեստական շնչառության եզակի սարքերի արտադրությունը

ԱՆ-ի հրապարակման մնացած միանգամայն ուշագրավ դետալները շրջանցենք ¥կարող եք ամբողջական տարբերակը կարդալ նաեւ https://www.iravunk.com/ru/news/14357 հղմամբ¤: Սակայն ուշադրություն դարձնենք ներկայացվածի որոշ դետալների վրա. խոսվում է նախ՝ USAID-ի մասին, որը ոչ այլ ինչ է, քան ամերիկյան կառավարության մասնիկ համարվող, սակայն գործնականում ուլտրալիբերալիզմի կողմից վերահսկվող կառույց: Հաջորդը. ծրագիրն առաջ է տարվել գրանտներով, ինչը եւս ուլտրալիբերալների հայտնի մեխանիզմներից է: Վերջապես, ներկայացնում են նաեւ այն լաբորատորիաները, որոնք այդ ուղղությամբ աշխատել են, եւ ցանկի ուսումնասիրությունը նույնպես տանում է ուլտրալիբերալների ուղղությամբ: Գումարենք նաեւ, որ հենց ուլտրալիբերալ լրատվամիջոցներն են արհեստականորեն կորոնավիրուսից իսկական համաշխարհային սարսափ սարքել, եւ, վերջապես, կրկնենք, որ ակնհայտորեն հենց նույն ուլտրալիբերալներն են պատրաստվում այս համաշխարհային «սարսափի շոուից» ամենամեծ դիվիդենտները ստանալ:

ՈՒԼՏՐԱԼԻԲԵՐԱԼՆԵՐՆ ԷԼԻ ՁԱԽՈՂՎՈ՞ՒՄ ԵՆ

Թե ինչու, դա էլ կարելի է կռահել: Ուլտրալիբերալիզմը ներկայիս բառացիորեն այլանդակ տեսակով կանգնած է պատմության աղբանոցում հայտնվելու վտանգի առաջ: ԱՄՆ-ում Թրամփը բավականին լուրջ պայքար է մղում դրա դեմ, ՌԴ-ում ուլտրալիբերալ ներկայիս ամենաառանցքային մեխանիզմները ¥միասեռականներ, ընտանիքների քայքայում, եւ այդպես շարունակ¤ ուր որ է Սահմանադրությամբ կարող են արգելքի տակ հայտնվել: Մինչեւ իսկ վերջին պատվարի վերածված Եվրոպայում ուլտրալիբերալները գնալով աճող խնդիրների առաջ են կանգնած: Ու այսքանից հետո, եթե ԱՄՆ նախագահական աթոռը եւս մեկ ժամկետով կորցնեն, ապա թե իր նախագահության երկրորդ փուլում ով գիտի, ինչեր կանի թիվ 1 թշնամու վերածված եւ վերընտրվելու խնդիր այլեւս չունեցող Թրամփը: Կարճ ասած, կարող է այդ փուլում իրականություն դառնալ հիշատակված պատմական աղբանոցի սպառնալիքը: Ուլտրալիբերալները, ճիշտ է, այս ընթացքում բեկման հասնելու տարբեր փորձեր արեցին, մինչեւ իսկ Իրանի շուրջ Երրորդ աշխարհամարտ սարքելու տեսքով: Բայց գործնականում ամենուր ձախողումներ էին: Եվ ահա կորոնավիրուսը կարող է վերջին շանս դառնալ...

Չնայած, կարծես թե սա եւս վերածվելու է «վարունգի թարս աճելու» սկզբունքի: Նախ, նույն Թրամփը կարծես որոշել է պարզապես ուշադրություն չդարձնել կորոնավիրուսին՝ բացելով ամերիկյան բոլոր, այդ թվում՝ տնտեսական սահմանափակումները: Ճիշտ է, գալիք ամսվա սկզբներից, սակայն որոշ ժամանակ պետք է մարդկանց տրամադրությունները փոխելու համար: Չինաստանում խնդիրը գործնականում լուծված է: Իսկ ահա ՌԴ-ում առանձնապես էական էֆեկտ կորոնավիրուսն այդպես էլ չունեցավ: Եվ մեկ ուշագրավ նրբերանգ. հիմնական հարվածը թեեւ հասավ ԵՄ-ին, սակայն կորոնավիրուսը գործնականում հասցրեց մի իրավիճակի, երբ Եվրոպայում պարզ հասկանում են, որ մինչ այս ստեղծված ուլտրալիբերալ համակարգը միայն խնդիրներ առաջացրեց արտակարգ իրավիճակում: Եվ արդեն իսկ զգացվում է, որ այդ համակարգը լուրջ ճաքեր է տալիս: Առավել եւս, երբ եվրոպական պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ն իրեն օգնության հասավ ԵՄ-ական Իտալիային, այն դեպքում, երբ համարվում է, որ ԵՄ-ն իր պետությանը թողել է բախտի քմահաճույքին: Իսկ դրա հետեւանքների խորհրդանշական օրինակը կարելի է համարել այն, որ շատ իտալացիներ հավաքում են ԵՄ-ի դրոշն ու տեղը ռուսականը տեղադրում: Մի խոսքով, կորոնավիրուսը, թերեւս, իրոք փոխում է աշխարհը: Բայց ոչ այնպես, ինչպես սպասում էին դրա ծրագրողները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА