o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԵՐՍԻ`Ց Է ԼԻՆԵԼՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԵՐՍԻ`Ց ԵՆՔ ՓՉԱՑԱԾ»

25.03.2020 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՆԵՐՍԻ`Ց Է ԼԻՆԵԼՈՒ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԵՐՍԻ`Ց ԵՆՔ ՓՉԱՑԱԾ»

Մարտի 23-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է, այդ առթիվ «Իրավունքը» ուսումնասիրեց հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի` իր ժամանակակիցներին ուղղված նամակներից ու զրույցներից պատառիկներ, որոնցից յուրաքանչյուրը մեկ դար անց էլ արդիական է ու մտահոգող, կարծես ոչինչ չի փոխվել, մարդիկ ու խնդիրները նույնն են եւ անլուծելի:

«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու». Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

 

«ՄԵՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԾԱՆՐ ՈՒ ԽՈՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ»

«Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում: Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը: Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ: Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել: Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով: Նայեցե՛ք: Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարեւան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում, մյուսը նախանձից հիվանդանում, կամ ինչպես իրենք են ասում` «արնով է ընկնում»: Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու, տեղն ընկած տեղը, ոչինչ չի խնայիլ` նրա գործին վնասելու: Հոգեւորական է, ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք - միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից. եւ գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում, կամ նա էլ է կարողանում ապրել: Քաղաքացի թե գյուղացի, երկուսը վեճ ունեն իրար հետ: Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տեւում է երկար տարիներ եւ հաճախ իրենց ամբողջ կյանքը դնում են էդ վեճի վրա, մինչեւ կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են:Արդ` եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պատյանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետեւեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը: Ուրիշ ճանապարհ չկա. ներսի՛ց է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսի՛ց ենք փչացած»:

2020-ը գրքառատ է լինելու

 

«... ՈՐ ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՄԱՐԴԱՍԵՐ ԴԱՌՆԱՆՔ»

Ըստ Թումանյանի` պատմությունից այդպես էլ դասեր չենք քաղում ու շարունակում ենք կրկնել նույն սխալները. «Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ եւ դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով եւ չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական-զուտ ազգային օրենք...

Արմուշը՝ ներկա ու նախկին ամուսնության, ԱՄՆ-ում փոխված կյանքի և Վարդուհի Վարդանյանի կյանքը խլած վթարի ժամանակ նույն մեքենայում լինելու մասին

Պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունը, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին: Շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է` մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ սպասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու...

«Այսպիսի խնդիրներն անընդհատ են լինելու». Շահվերդյանը՝ Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին

Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը»:

 

«ՄԱՐԴԻԿ ՔԻՉ ԵՆ, ԳԱԶԱՆՆԵՐԸ` ՇԱՏ»

Թումանյանի ժամանակաշրջանում էլ չարացած մարդիկ քիչ չեն եղել. «Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության: Մարդիկ քիչ են, գազանները շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին...Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով...»:

2019-ը Երեւանում մանսուրյանական է լինելու.Հայկ Մարության

 

«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ` ԷՍ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑ ԿԵՆԱ, ՈՐ ՄԵՐ ՈՒԶԱԾ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵՆՔ»

Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր ժողովուրդն ու քաղաքական գործիչնեն իրենց տեսակով չեն փոխվել, դեռ 100 տարի առաջ էլ Թումանյանն այդ ամենի ճիշտ բնորոշումն է տվել. «Իմ կարծիքով` ժողովուրդները լավն են առհասարակ, ինչպես որ կառավարություններն էլ վատն են առհասարակ: Եվ ավելացնեմ` հիմար են առհասարակՏարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է` գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին` ընչի ես սպասում:

«Կառավարությունից մասնագետներ եկան, չափագրումներ արեցին, գնացին ու այլեւս չվերադարձան»

- Թե` սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք` էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք... ու շարունակ սպասում ենքԵրբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր: Գործիչը եթե պատահմունքով սխալ է արել` մենք կլռենք եւ կաշխատենք նույնիսկ զգալ չտալ իրեն, որովհետեւ սխալական է մարդ արարածը: Գործիչը եթե մի դժբախտ դեպքի պատճառ է դարձել չգիտակցելուց, չհասկանալուց, տգիտությունից` մենք նրան կներենք, որովհետեւ մարդ ամենագետ չի, նա էլ մարդ է ու չի հասկացել: Բայց եթե գործիչը վատություն է անում դիտմամբ, գիտակցաբար եւ համառում է նրա վրա ու էդպես է իր կյանքի ճամփեն, էլ ոչ լռելու իրավունք ունենք, ոչ ներելու, քանզի էս դեպքում, ս. Գրքի ոճով ասեմ, մեր գործը չի փչանում, այլ աստծո գործը` մարդ արարածի բարոյական պատկերն է փչանումԱշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում»:

Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնում նոյեմբերը լի է լինելու պրեմիերաներով

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА