o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն առաջիկա 1-2 օրերին կարող է դառնալ կդառնալ «կորոնավիրուսային առաջատարը»

25.03.2020 19:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ն առաջիկա 1-2 օրերին կարող է դառնալ  կդառնալ «կորոնավիրուսային առաջատարը»

Թեեւ Չինաստանը համարվում է աշխարհում «կորոնավիրուսային առաջատարը», սակայն այս պահին առկա փաստացի իրավիճակն այլ է։ Իհարկե, Չինաստանն ունեցել է դեռեւս չգերազանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը՝ այսօրվա դրությամբ՝ 81 661 մարդ։ Բայց Չինաստանն ունի նաեւ առողջացածների ամենաբարձր թիվը՝ 73 773։ Արդյունքում, այս պահին Չինաստանում վարակված է 7 888 մարդ, որը համարցում է աշխարհի մասշտաբով բավականին համեստ ցուցանիշ։

Ցանկանում եմ  անդրադառնալ հեռավար կրթության ընթացքում առաջացած մի քանի կարևոր խնդիրների

Իսկ ահա Իտալիայում պատկերը սա է՝ 69176 արձանագրված վարակակիր, 8 326 առողջացած, եւ այս պահին կա 60 850 հիվանդ։ Սակայն Իտալիան հազիվ թե երկար մնա փաստացի հիվանդներ ունեցող առաջատար երկիրը։ Բանն այն է, որ Իրալիայում սկսել է արագորեն նվազել օրական նոր վարակվածների եւ աճել առողջացածների թիվը։ Իսկ ահա ԱՄն-ում իրավիճակը ճիշտ հակառակն է։ Իսկ այս պահին ունեցած հիվանդների պատկերը սա է՝ 55 243 ընդհանուր վարակված եւ 354 առողջացած։ Արդյունքում, այսօր ԱՄՆ-ում կա փաստացի վարակված 54 889 մարդ։ Ընդ որում, եթե ընդամենը երեկվա տվյալներով Իտալիան մոտ 10 հազար հիվանդով գերազանցում էր ԱՄՆ-ին, ապա այսօր տարբերություն 6 հազարից պակաս է։ Եթե այս դինամիկան պահպանվի, ապա վաղը կամ մյուս օրն ԱՄՆ-ն կդառնա ամենամեծ թվով հիվանդներ ունեցող երկիրը։ Թեեւ դա տարօրինակ է հնչում՝ աշխարհում բոլորից մեծ նյութատեխնիկական, ֆինանսական, առողջապահական հնարավորություններ ունեցող պետությունը կդառնա նաեւ կորոնացիրուսին ամենաթույլ դիմադրություն ցույց տվածը։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА