o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թատրոնի նախկին տնօրենն արձագանքում է

25.03.2020 20:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թատրոնի նախկին տնօրենն արձագանքում է

Օրերս «Իրավունքը» Երեւանի պետական կամերային երաժշտական  թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանի հետ հարցազրույցով անդրադարձել էր թատրոնի խաղացանկում տեղ գտած տեսագրված ներկայացումների առցանց հարթակում ցուցադրությանը: Այսօր, հարցազրույցին արձագանքել է թատրոնի նախկին տնօրեն Վարդան Գրիգորյանը,  մասնավորապես շեշտելով. «Կարդացի Iravunk.com էլեկտրոնային կայքում 20.03.2020 թ. տեղադրված  ««Մինչ արտակարգ ռեժիմը` արդեն իսկ կարանտին էի սահմանել թատրոնում». Հռիփսիմե Առաքելյան» խորագրով հոդվածը` արտակարգ դրությամբ պայմանավորված մշակութային պետական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Հոդվածում հարցազրույց է տվել Պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայիս տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը, որի ներկայացրած որոշ «փաստեր» բացարձակ չեն համապատասխանում իրականությանը, եթե չասեմ, որ բացարձակ սուտ են: Մեջբերում եմ` «Դեռ 2 տարի չկա, որ նշանակված եմ այս թատրոնում որպես տնօրեն եւ ցավով պետք է արձանագրեմ, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը, 30-տարվա իր գործունեության ընթացքում, ցավոք, տեսաձայնագրված ներկայացումներ չի ունեցել, այդ թվում նաեւ նախկինում խաղացանկից դուրս եկած ներկայացումները չեն պահպանվել որեւէ տեսաձայնագրման միջոցո»: Այդ ապատեղեկատվությունը հարուցել է իմ արդար զայրույթն ու վրդովմունքը և վնասում է իմ անվանը, բարի համբավին ու պատվին: Ինչպես գիտեք, ես 2014-2017 թթ. հանդիսացել եմ այդ թատրոնի տնօրենը, ժառանգել եմ մի կատարյալ խայտառակ թատրոն բոլոր առումներով: Երեք տարվա ընթացքում վերականգնել եմ թատրոնը ոչ միայն ավերակներից, այլև տվել նրան նոր շունչ /թեպետ ոչ մի լրատվամիջոց, այդ թվում Ձերը, անդրադարձ չկատարեց թատրոնում կատարված բարեփոխումներին/: Ի թիվս այլ բարփոխումների, ես հայթայթել և արխիվացրել եմ նախկինում և այդ ընթացքում բեմադրված գրեթե բոլոր ներկայացումների տեսանկարահանված սկավառակները, ի պահ տվել թատրոնին: Ավելին` այդ տեսագրությունները արխիվացրել եմ նաև առանձին հիշողության սարքի մեջ, նաև համակարգչի մեջ: Այսինքն` յուրաքանչյուր ներկայացում պահպանվել են երեքական օրինակով տարբեր կիրչների վրա: Ցավով եմ հետևում, թե ինչպես է դիլետանտական մոտեցումը կատարված աշխատանքերը փորձում մոռացության մատնել: Երևի դրա համար էլ 1,5 տարի առաջ թատրոնի կայք-էջը այս տնօրենի ակտիվ ջանքերով փակվեց: Դրանով թատրոնի ամբողջ պատմությունը, ներկայացումներից տեսագրության հատվածներ և այլ տեղեկատվություն, ըստ էության, ջնջվեցին: Ոչ մեկը մեղավոր չէ, որ տնօրենը թատրոնի հետ առնչություն չի ունեցել և փորձում է նրա գործունեությունը միայն իր անձով պայմանավորել: Սա իսկապես անընդունելի է»:

ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ուղարկվել է դատախազություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА