o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օկուպացիայի պայմաններում հայրս էյֆելյան աշտարակի վրա բարձրացրել է ֆրանսիայի դրոշը». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

25.03.2020 21:41 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Օկուպացիայի պայմաններում հայրս էյֆելյան աշտարակի վրա բարձրացրել է ֆրանսիայի դրոշը». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հայրը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՍՐՅԱՆԸ:

Կորսված կորոնագարունից մինչեւ տերպետրոսյանական ակնարկներ. այլընտրանքային լուրեր 08․04․2020

- Հայրս` Հովհաննես Ասրյանը, Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Սեւաստոպոլի ճակատամարտին: Սակայն, արկի պայթյունից անգիտակից ընկնում է եւ ապա արթնանում ու տեսնում է, որ հայտնվել է Գերմանիայում: Այնտեղից մի քանի անգամ փախչում է եւ վերջապես 6-րդ անգամ հաջողվում է փախչել եւ հասնում է Ֆրանսիա: Անդամակցում է Ֆրանսիայի Միսակ Մանուշյանի պարտիզանական ջոկատին` գաղտնի աշխատանքներ է կատարում: Մասնակից է լինում նաեւ Ֆրանսիայի ազատագրական շարժմանը եւ իր լավ աշխատանքների համար իրեն տալիս են Ֆրանսիայի կոմպարտիայի անդամության գրքույկ` Մորիս Թորիսի անձամբ բութ մատի կնիքով:

Հանձնարարություն են ստանում, թե ո՞վ կարող է Էյֆելյան աշտարակից իջեցնել գերմանական դրոշը եւ տեղը ծածանել ֆրանսիականը: Հայրս մի ավչարկա տեսակի շատ խելացի շուն է ունենում եւ նրա օգնությամբ կատարում է այդ հանձնարարությունը: Այսինքն` օկուպացիայի պայմաններում Էյֆելյան աշտարակի վրա բարձրացրել է Ֆրանսիայի դրոշը: Սա, իհարկե, նրա մեծ սխրագործություններից մեկն է: Հայրիկս մեծ աշխատանքներ է արել Ֆրանսիայի ազատագրական շարժման ժամանակ, պարզապես մենք շատ փոքր ենք եղել, ու մեզ ամեն տեղեկություն չի հասել: Իսկ նա էլ շատ երիտասարդ է մահացել` 49 տարեկանում: Այս տարի լրանում է հայրիկիս 100-ամյակը:

Նա  պատերազմի ժամանակ ստացել էր սրտի լայնացում եւ հենց այդ հիվանդության պատճառով էլ եւ մահանում է: Ցավոք, մեզ չի հաջողվել անձամբ հայրիկիցս տեղեկանալ իր կատարծ սխրանքների մասին, այդ մասին մեզ պատմել են նրան շրջապատող մարդիկ, թե մեր հայրն ով է եղել եւ ինչեր է կատարել:

- Գուցե ֆրանսիական արխիվնե՞րը ուսումնասիրեք...

- Այդ ուղղությամբ քայլեր են ձեռարկվում:

- Իսկ աճյունը ամփոփված է Հայաստանո՞ւմ:

- Այո, հայրս 1945 թվականին է վերադարձել պատերազմից, անմիջապես հետո` մենք ենք ծնվել: Նա իր մահկանացուն կնքեց 1969 թվականին, եւ աճյունն ամփոփված է Գանձասար վանքի գերեզմանատանը, որտեղ մենք հաճախակի ենք գնում նրա շիրիմին եւ խոնարհվում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Մադլեն Ասրյանի հետ հարցազրույցի տեսագրությունը դիտե՛ք ստորեւ, իսկ տպագիր տարբերակը կարդացե՛ք «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА