o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը նրանց (օրավարձով աշխատողների) փնտրում է, բայց չի գտնում. Վահան Բաբայան

25.03.2020 23:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը նրանց (օրավարձով աշխատողների) փնտրում է, բայց չի գտնում. Վահան Բաբայան

Փաստորեն մեր երկրում այնքան քիչ են հիմնական աշխատանք չունեցող և օրավարձով աշխատող քաղաքացիները,որ Նիկոլը նրանց ման է գալիս ու չի գտնում:

«ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի, մենք պատրաստ ենք օգնել, բայց նրանց գտնելու խնդիր ունենք» ասել է այսօր վարչապետը ԱԺ-ում:

Քննարկումներ ունեցանք քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչների հետ.Դավիթ Բաբայան

Տեղը ասեմ,որ իզուր բոլորին 10.000 դոլար չբաժանեք:
Օրավարձով մեր երկրում աշխատում են խանութների վաճառողները, տաքսիստները,վարսավիրները,առաքիչները,մատուցողները, էլի ու էլի շատ մարդիկ ,դա գիտենք բոլորս ի՞նչ է կառավարությունը չգիտի՞:

Դա ահռելի թիվ է և ժամանակն է,որ վարչապետը իր օրինակները չբերի ԱԺ պատգամավորների կյանքից մեր երկրում բոլորը պատգամավոր չեն աշխատում,ոչ էլ պետական պաշտոնյաներ են:
Պատգամավորը այնքան աշխատավարձ է ստանում,որ չի կարող սպառողական վարկերը մուծելու խնդիր երբևէ ունենալ իսկ օրավարձով աշխատող մատուցողը կամ վարսավիրը հաստատ կունենան եթե չաշխատեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА