o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

26.03.2020 02:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին․ «Հրապարակ»

Նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել` խնդրելով կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործչի հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատների` այս տարի ձեռնպահ մնալ Պանթեոն այցելությունից, մնալ տանը և Անդրանիկ Մարգարյանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել` աղոթելով նրա հոգու հանգստության համար:

ՀՀԿ-ն կոչ էր արել մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունն ամբողջությամբ`bit.ly/2QLWw5r

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА