o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի ֆոնին ստիպված է եղել երկրի վարչապետի հետ ամենշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացնել․ The Guardian

26.03.2020 10:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էլիզաբեթ 2-րդը կորոնավիրուսի ֆոնին ստիպված է եղել երկրի վարչապետի հետ ամենշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացնել․ The Guardian

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշումից հետո, ստիպված է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ իր ամենաշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացրել, գրում է The Guardian-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ միապետն իր կառավարման տարիներին ամենշաբաթյա հանդիպումներ է ունեցել երկրի բոլոր վարչապետերի հետ, սակայն Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին Էլիզաբեթ 2-րդը Բորիս Ջոնսոնի հետ քննարկումն այս անգամ անցկացրել է հեռակա կարգով։

Ավելի վաղ արքայազն Չարլզի գրասենյակը՝ Քլարենս Հաուսը, հայտարարություն էր տարածել առ այն, որ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Ըստ հաղորդման՝ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված, և նա այժմ իրեն լավ է զգում: Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին, ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա պատասխանը բացասական է եղել:

Քլարենս Հաուսի փոխանցմամբ՝ ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակում:

Քլարենս Հաուսի հայտարարությունն անմիջապես անհանգստության ալիք է բարձրացրել Էլիզաբեթ 2-րդի առողջությամբ մտահոգված բրիտանացիների շրջանում։

Բուկինգհեմյան պալատը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Նորին Մեծություն թագուհին առողջ է։  Թագուհին վերջին անգամ Ուելսի արքայազնին կարճ ժամանակով տեսել է մարտի 12-ի առավոտյան»։ Մինչդեռ բժիշկների պնդմամբ՝ արքայազնը կարող էր վարակված լինել մարտի 13-ից ոչ շուտ։

Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 908-ի, երկրում կա 42 282 ախտահարված

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 9529 դեպք, որից 465-ը՝ մահվան ելքով, ևս 135-ն ապաքինվել է։ Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА