o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավինյանը ազդում է Նիկոլի նեռվերի վրա

26.03.2020 14:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ավինյանը ազդում է Նիկոլի նեռվերի վրա

Վաղուց նկատվել է, որ առաջին փոխվարչապետ Ավինյանը ազդում է իր շեֆի նեռվերի վրա: Երեւի շատերը հիշում են ինչպես մի քանի օր առաջ նրանց միջեւ եղավ սուր երկխոսություն, երբ Ավինյանը անհամաձայնություն հայտնեց Նիկոլին, վերջինս էլ իր տեղակալին խորհուրդ տվեց «ուվերինի» չլինել:

Պատերազմի երկրորդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին. Արթուր Թովմասյան

Այսօրվա կառավարության նիստում  Ավինյանը կրկին անգամ փորձեց  խոսք ասել: Սակայն Նիկոլը միանգամից իր բերնին եկավ եւ նյարդայնացած պատասխանեց, թե. «Պետք չէ մեզ հիշեցնել, մենք շատ լավ հիշում ենք, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան եւ հերթով քննարկում ենք դրանք»: Դրանից հետո անմիջապես Նիկոլը փոխեց թեման եւ թույլ չտվեց, որ Ավինյանի «հիշեցումը» դառնա քննարկման առարկա: Ի դեպ, այս կարգի կրտրուկ եւ կոպիտ Նիկոլը խոսում է միայն  Ավինյանի հետ է: Կառավարության մյուս անդամների խոսքերի եւ մտքերի հանդեպ նա շատ ավելի համբերատար է: Ընդ որում, հետաքրքիր է, որ ասելով, թե «պետք չէ մեզ հիշեցնել» Նիկոլը ենթագիտակցորեն փաստւմ է, թե նա եւ իր կառավարությունը առանձին են, իսկ Ավինյանը առանձին: Եվ Ավինյանը չէ, որ պետք է հիշեցնի Նիկոլին իր կառավարության հետ վերցրաց ինչ խնդիրներ կան երկրում: 

Ի դեպ, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ նկատելի է, որ թե պատգամավորների հարցին նախարարներից ով պետք է պատասխանի որոշում էր ոչ թե Նիկոլը, այլ Ավինյանը: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում Ավինյանը իրեն դրսեւորում է որպես  կառավարության իրական ղեկավար: Այդ լարվածությունը Ավինյանի հանդեպ շատերը բացատրում են նրանով, որ անդրազգային կենտրոններում որոշում է ընդունված, որ Նիկոլին արդեն ժամանակն է ճամփու դնելու: Եվ որպես փոխարինող դիտարկվում է Ավինյանը: Այդ մասին շատ է գրվել եւ չի բացառվում, որ արտակարգ դրության ավարտից հետո այդ փոփոխությունը տեղի ունենա: Բանականաբար, Նիկոլը  այդպիսի ապագայից հիացված չէ: Սակայն նա չէ` ո՛չ իր, ո՛չ էլ Ավինյանի ճակատագիրը որոշողը: Իսկ այսպիսի վիճակում գտնվողը պետք է, որ նյարդայնանա:

 

Ա. Հովհաննիսյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА