o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արսեն Թորոսյանը հիստերիայի մե՞ջ է

26.03.2020 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արսեն Թորոսյանը հիստերիայի մե՞ջ է

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը:Նախարար Արսեն Թորոսյանն այսօր մեղմ ասած հատեց կոռեկտության սահմանը, հեգնելով, թե՛ մամուլի սրահում գտնվող լրագրողներին, թե՛ առցանց հարցեր ուղարկած լրագրողներից շատերին: Նախարարը բավականին ագրեսիվ կերպով նախ ընհատեց դահլիճում ներկա գտնվող լրագրողներից մեկին, ասելով որ ամենը սխալ եք հասկանում, ապա մնացյալ հարցերի դեպքում ևս նախարարի կողմից հնչեցին բավականին ագրեսիվ, հեգնական և նախարարի կեցվածքին ոչ հարիր պատասխաններ: Առցանց հարցերի դեպքում նախարար Արսեն Թորոսյանը կրկին պատասխանում էր բավականին բորբոքված և լրագրողներին վերջինս հորդորեց իր գրառումները կարդալ ամբողջությամբ և խորանալ իր գրառումների մեջ, ապա նոր միայն անել վերլուծություններ, այն դեպքում, երբ լրագրողներն անպատրաստ չէին և տիրապետում էին նախարարի գրառումներին: Նշենք նաև, որերորդ անգամ է, ինչ Iravunk.com-ը  Թորոսյանին ուղղում է հետևյալ հարցը, սակայն հարցը մնում է անպատասխան: Ըստ երևույթին՝ Արսեն Թորոսյանին մեր կողմից հնչեցրած կարևոր հարցերը ձեռնտու չեն:

7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է․ Արսեն Թորոսյան

Ստորև ներկայացնում ենք հարցը.

Մեկ ամիս առաջ հանրապետությունում սովորական գրիպի տարածումը մոտ հարյուր անգամ ավելի շատ էր, թե՛ հիվանդանոցներում, թե՛ բնակարաններում: Կային բազմաթիվ դպրոցականներ և ուսանողներ, որոնք դպրոց և բուհ չէին հաճախում: Ի՞նչն էր պատճառը, որ այն ժամանակ կրթական հաստատությունները չփակվեցին, իսկ ահա հիմա, երբ մասնագետները նաև Նիկոլ Փաշինյանը հայտարաում են, որ կորոնավիրուսն այդքան ուժեղ ազդեցություն չունի երիդասարդների և դպրոցահասակների շրջանում, փակվում են կրթական հաստատությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:


Հ.Գ Դե չնայած ի՞նչ կարելի է սպասել մի նախարարից, ով հրաժարվում է օրենքի ուժ ստացած դատարանի վճիռն ի կատար ածել և ներողություն խնդրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ նախկին ղեկավար Արամ Մինասյանից: Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը վճիռ է կայացրելՙ ներողություն խնդրելու պահանջովՙ նախարարից, իսկ գարդասիլասեր նախարարը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել: Եվ այսօր մեր առողջապահական համակարգը գտնվում է մի մարդու ձեռքին, ով որպես բարձրաստիճան պաշտոնյա, հրաժարվում է օրենքը կատարել եւ ըստ էության արհամարհում է դատարանի որոշումը: 

Հ. Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА