o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը «Ռոմայում» մնալու համար

26.03.2020 22:59 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը «Ռոմայում» մնալու համար

«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այնքան է ցանկանում մնալ իտալական ակումբում ևս մեկ մրցաշրջանով, որ պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման, տեղեկացնում է The Sun-ը։

Տեբաս․ «Մեսիի հեռանալը ողբերգություն չի լինի Լա Լիգայի համար»

Աղբյուրը նույնպես հաստատում է իտալական մամուլում հայտնված տեղեկությունը, որ 31-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է առաջարկել «Արսենալին» թարմացնել Մխիթարյանի պայմանագիրը, որը սպառվում է հաջորդ տարվա ամռանը ու նրան ևս մեկ մրցաշրջանով վարձակալության ուղարկել «Ռոմա»։ Իսկ հայ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կիսով չափ նվազեցմանը։ Ըստ բրիտանական մամուլի՝ Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական վաստակում էր 180 հազար ֆունտ։

Ճիշտ է՝ կիսապաշտպանը բաց է թողել այս մրցաշրջանի մի հատվածը վնասվածքների պատճառով, բայց աչքի է ընկել արդյունավետ գործողություններով Ա սերիայի 13 հանդիպումներում՝ դառնալով 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА