o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԹԳՄ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

27.03.2020 00:29 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԹԳՄ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Իրավունքին» տեղեկացրին ՀԹԳՄ մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է.

Թատրոնի նախկին տնօրենն արձագանքում է

«Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը: Այն համընկավ քաղաքակիրթ աշխարհին հասած դժվարին ժամանակաշրջանի հետ:

Գիտեմ՝ ինչ ծանր է նստում ձեզ վրա պարապուրդը: Գիտեմ՝ որքան եք կարոտում գրիմանոցներն ու կուլիսները, որքան եք կարոտում բեմն ու

ձեր սիրելի հանդիսատեսին… Բայց նաև գիտեմ, թե որքան եք գիտակցում ժամանակի հրամայականներն ու պահանջները, գիտակցում որ այսօր, առավել քան երբեք, պետք է լինենք միասնական:

Միայն այդ պարագայում մենք կդիմակայենք ժամանակի

փորձություններն ու մարտահրավերները, չենք կորցնի հավատը վաղվա օրվա հանդեպ:

Շնորհավորում եմ բոլորիս մեր պրոֆեսիոնալ տոնի առթիվ, ցանկանում եմ աննկուն կամք և նվիրվածություն: Կասկած անգամ չունեմ, որ շատ մոտ ապագայում մենք մեծ շուքով կնշենք Թատրոնի միջազգային օրը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА