o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԻՆ-ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատակից մեկուսացված է

27.03.2020 23:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԱԻՆ-ի 1 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 11 աշխատակից մեկուսացված է

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ Երևան քաղաքի ջոկատներից մեկում ունեն վիրուսակիր, որը մեկուսացված է և գտնվում է բուժման փուլում։ 

Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

«Մեր առաջնային խնդիրը հենց սկզբից եղել է՝ անել ամեն ինչ, որպեսզի փրկարար ծառայությունը լինի առավել մարտունակ և կարողանա արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։ Այս պահին երկրում ամեն ինչ հնարավոր է և պետք է մեր այն կառույցները, որոնք ամեն օր պետք է արձագանքեն, շուրջօրյա մարտունակ լինեն։ Հնարավոր է նաև, որ մեր աշխատակիցները շփվելով բնակչության հետ, իրենք դառնան վիրուսակիր և վարակվեն։ Մենք ունենք այդպիսի 1 դեպք»։

Գաբրիելյանի խոսքով՝ բոլոր նրանք ովքեր կոնտակտի մեջ են եղել վարակված աշխատակցի հետ, մեկուսացվել են. «Այս պահին 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ ինքը շփվել էր, մեր ուժերով մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում, և շատ ակտիվ աշխատանք է տարվում առողջապահության նախարարության հետ»:

Գաբրիելյանը նաև հավելեց, որ աշխատակիցը վարակվել էր իր կնոջից։ Կինը մի տեղ աշխատել էր, վարակը ստացել և դրա արդյունքում վարակվել էր նաև  ինքը. «Երկրորդական օջախ է, մեր ծառայությունում չի եղել, ուղղակի նախօրոք իմացանք, որ չի եկել աշխատանքի, ունի ջերմություն, հարցը բարձրացվեց, ստուգվեց և տեսանք, որ խնդիր կա»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА