o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

28.03.2020 00:16 ՍՊՈՐՏ
Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտարարել է, որ հույս ունի մեծ հաջողությունների հասնելու մանկունյական ակումբում:

«Կրիշտիանու Ռոնալդուն և Նանին «Մանչեսթեր Յունայթեդում» լուրջ տիտղոսներ են նվաճել: Ես ցանկանում եմ հետևել նրանց օրինակին ու նույնպես հասնել այդ ամենին: Նանին, որի հետ ես մարզվել եմ «Սպորտինգում», միշտ լավ բաներ է պատմել «Յունայթեդի» մասին: Այն, որ Ռոնալդուն շատ դրականորեն է արձագանքել նրան, երբ իրեն հարցրել են իմ տեղափոխության մասին, ստիպում է ինձ հպարտանալ նման ֆուտբոլիստի՝ ինձ բարձր գնահատելու փաստով»,- Ֆերնանդեշի խոսքերը մեջբերում է Canal 11-ը:

Ջորջինյան Ռոնալդուի մարզաշապիկն աճուրդի է հանել բարեգործության համար

Պորտուգալացին ավելի վաղ ճանաչվել էր Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նա մասնակցել է Պրեմիեր լիգայի 3 խաղի, խփել 1 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում: Մանկունյական թիմն այդ հանդիպումներում տոնել է 2 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА