o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

28.03.2020 00:17 ՍՊՈՐՏ
Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել նրա համար, որպեսզի հասարակության ուշադրությունը «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի վրայից շեղի իր կողմը:

Բենատիա․ «Ռոնալդուն բացարձակ լավագույնն է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ»

«Ես կարծում եմ, որ նա տեղափոխվեց հենց այդ պատճառով: Կարծում եմ՝ Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի, ուստի դա, ըստ իս, խելացի որոշում էր:

Թվում է՝ Ռոնալդուն անում է լրիվ հակառակը նրա, ինչ անում է Մեսին, և փորձում է իրեն դրսևորել մի փոքր այլ կերպ:

Լսե՛ք, ես չեմ կարծում, թե Ֆրանկո Բարեզին կամ Պաոլո Մալդինին որպես պաշտպաններ ավելի վատն են դարձել՝ ամբողջ կարիերան անցկացնելով «Միլանում»:

Ուստի դա ոչ մի կերպ չի անդրադառնում իմ կարծիքի վրա այն համատեքստում, որ Մեսին մշտապես հանդես է եկել «Բարսելոնայում»: Ինչո՞ւ առհասարակ հեռանալ «Բարսայից»»,- Կարագերի խոսքերը մեջբերում է CaughtOffside-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА