o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում սկսել են խոսել ամերիկյան օկուպացիայի մասին

28.03.2020 10:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում սկսել են խոսել ամերիկյան օկուպացիայի մասին

Մինչ Անգելա Մերկելը նստած է հարկադրված կարանտինում (նրա բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել), գերմանացի քաղաքական գործիչները սկսում են բարձրաձայն խոսել Գերմանիայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքի վտանգի մասին: Մտավախություններ պետք է հայտնվեին վաղուց, քանի որ ԱՄՆ-ն դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չափազանց ակտիվ կերպով էր ռազմական վերահսկողության տակ վերցրել Եվրոպան։ Ու հիմա եվրոպական քաղաքական գործիչները սկսել են ամենակոշտ տոնայնությամբ խոսել։ Այսպես, Բունդեսթագի միջազգային կոմիտեի անդամ Վալմեր Գերդտի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն բառացիորեն «օկուպացրել» է Գերմանիային եւ չի պատրաստվում փոխել իրավիճակը: «Զենքը չեն հանել, քանի որ Գերմանիան փաստացի մինչեւ հիմա գտնվում է օկուպացված երկրի վիճակում։ Ամերիկացիներն իրենց դրությունն օգտագործում են այնպես, ինչպես հարկ են համարում»,- հայտարարել է նա ։

Սրանք բոլորը ճառ ասողներ են. Քաղաքացիները Փաշինյանի կառավարության մասին

Ամերիկյան կողմին նույնիսկ հարցում է ուղարկվել, որպեսզի չեղյալ հայտարարվի Գերմանիայի տարածքում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման մասին որոշումը, սակայն ամերիկացիներն ընդամենը արձագանքել են, որ այդ փաստը խոսում է երկրների «վստահության եւ համագործակցության» մասին։ Այս կապակցությամբ Գերդտը սկսել է ավելի շատ անհանգստանալ։ Նա վստահ է, որ կորոնավիրուսային վարակից հետո աշխարհը սպասում է վերաբաշխման, սակայն ԱՄՆ-ն հազիվ թե համաձայնվի հանձնել Եվրոպան։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА