o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ կորոնավիրուսը վերջանա, ես շատ հետաքրքիր բաներ կպատմեմ. Լուկաշենկո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.03.2020 10:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երբ կորոնավիրուսը վերջանա, ես շատ հետաքրքիր բաներ կպատմեմ. Լուկաշենկո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ խոսել է կորոնավիրուսի մասին։ «Շատ մարդիկ են հայտնվել (դե, գուցե Բելառուսում այնքան էլ շատ չեն, վարչակազմի ղեկավարն ու պետքարտուղարը դրանով են զբաղվում), ովքեր փորձում են հռչակվել այս թեմայով ինտերնետում։ Մենք սկսեցինք բռնել նրանց եւ հարցնել։ Գիտեք փսիխոզը այնքա՞ն էլ բավարար չէ, պետք է ինչ-որ տեղ տաքացնե՞լ, ցո՞ւյց տալ։ Իսկ այսպես կոչված ընդդիմությունը փորձում է դա օգտագործել իշխանության դեմ։ Ես լռում եմ՝ ժամանակն է մեզ դատելու է»,- հայտարարել Է Լուկաշենկոն։ Ապա նա հավելել է․ «Երբ կորոնավիրուսը վերջանա (ոչ թե վիրուսը, այլ՝ փսիխոզը), ես ձեզ շատ հետաքրքիր բաներ կպատմեմ: Շատ։ Իսկ դուք մինչ այդ սկսեք երկու հարցի մասին մտածել։ Առաջին հարցը ' կորոնավիրուսը ձեռակե՞րտ վարակ է, թե՞ պատահաբար օդից հայտնվեց։ Ո՞ւմ էր այն պետք։ Երկրորդ հարցը․ դեռ չենք պատասխանի այս հարցին, բայց ասեք՝ աշխարհում, սկսած իմ գործընկերներից, քաղաքական գործիչներից, վերջացրած մյուսներով փորձեցի՞ն իրենց նպատակների եւ շահերի համար օգտագործել այդ վիրուսային հիվանդությունը կամ փսիխոզը։ Ահա երկու հարցի շուրջ մտածեք. ում է պետք եւ ինչպե՞ս են օգտվել։ Ինչ-որ մեկը հայտարարել է, որ դա պատերազմ է, պետք է «դեղին բաճկոններին» վերադարձնել փողոցներ, ինչ-որ բան շրջել ։ Ինչ-որ մեկը ընտրություններ ունի, ինչ-որ մեկը՝ ուրիշ բան ունի։ Եվ բոլորը սկսում են խաղարկել, պտտել։ Կրակի հետ կատակում են։ Բայց այդ թեմայով Մենք ձեզ հետ կխոսենք հետո»։

Չե՛ք կարող պատգամավորի դուրս հրավիրել. Պարետի որոշումները չե՛ն կարող կիրարկվել պատգամավորների վրա (տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА