o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված պրոֆեսոր-համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ Московский комсомолец

28.03.2020 12:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված պրոֆեսոր-համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ Московский комсомолец

Ուրբաթ երեկոյան Մոսկվայի «Նովոմոսկովսկիյ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, գրում է Московский комсомолец-ը։

Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 4 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Ըստ հաղորդման՝ 69-ամյա կինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 23-ին։ Նա ունեցել է բարձր ջերմություն և շնչառական դժվարություններ։ Ուրբաթ նրան տեղափոխել են Կոմունարկա գյուղի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19-ի ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ Բժիշկները ճշտում են՝ արդյոք կորոնավիրուսն է եղել նրա մահվան պատճառը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում կինը չի մեկնել արտասահման և շփում չի ունեցել կորոնավիրուսով վարակակիրներ հետ։

Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտի նշանավոր մասնագետ:

Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 597,458 մարդ, 27,370 մարդ մահացել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА