o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը General Motors-ին մեղադրել է «ժամանակ վատնելու» համար՝ պահանջելով անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրել․ Reuters

28.03.2020 12:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը General Motors-ին մեղադրել է «ժամանակ վատնելու» համար՝ պահանջելով անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրել․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors ընկերությանը մեղադրել է բանակցությունների վրա «անիմաստ ժամանակ վատնելու համար» և պահանջել է քաղաքացիների համար անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրել, գրում է Reuters-ը։

Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին

Թրամփն ընկերությանը մեղադրել է «արագ չարձագանքելու» համար, թեև ավելի վաղ ԱՄՆ-ի խոշորագույն ավտոարտադրողը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին կսկսի արտադրել սարքերը, գրում է աղբյուրը։

Պատասխանելով GM-ի հետ բանակցությունների մասին հարցին՝ Թրամփը զայրույթ է հայտնել գործարանը փակելու ընկերության որոշման կապակցությամբ: Նա նախկինում նաև քննադատել է GM-ի՝  Միացյալ Նահանգներից դուրս գործարաններ կառուցելու վերաբերյալ որոշումները:

GM-ն, իր հերթին, հայտարարել էր, որ աշխատում է թոքերի արհեստական սարքավորումներ արտադրող Ventec Life Systems ընկերության հետ, և որ համատեղ աշխատանքի արդյունքները քաղաքացիներին հասանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում։

ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 256 դեպք, որոնցից 1704-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 2525 մարդ։

Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 597,458 մարդ, 27,370 մարդ մահացել է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА