o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան

28.03.2020 13:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն օրեր առաջ  հանդիպում են ունեցել «Ղարաբաղ տելեկոմ» և «Արցախկապ» ընկերությունների աշխատակիցների հետ, տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը:

Հաղթանակը չի՛ վաճառվում․ Վիտալի Բալասանյան

Վ. Բալասանյանն, առանց փակագծերը բացելու, հանդիպման առիթն օգտագործելով, բոլորին հայտնել է իր շնորհակալությունը 2016-ի ապրիլյանի օրերին իրենց աշխատանքի համար, քանի որ առանց նրանց ապահոված կապի, ամեն ինչ շատ ավելի բարդ էր լինելու։ 

«Թեև մինչ օրս առիթ չեմ ունեցել ասելու ու գնահատական տալու և չգիտեմ էլ՝ պատասխանատուներից ով որքանով է գնահատել, որպես առաջին գծի պատասխանատու հիմա նշեմ, որ հոգաչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Չունեինք մեկ մետր հատված, որ կապից դուրս լիներ…»,- ընդգծել է գեներալ Բալասանյանը։

Մինչև հանդիպման մեկնարկն Արցախի նախագահի թեկնածու Վ. Բալասանյանը բոլոր հավաքվածներին բժշկական դիմակներ է բաժանել և խնդրել կրել դրանք՝ այս օրերին շատ ուշադիր լինել մասնագետների հորդորներին։

«Համաշխարհային պատերազմ է, ժողովուրդ, շատ զգույշ  պիտի լինենք։ Դեռևս մարտի 15-ին եմ դիմել Արցախի նախագահին՝ կոչ անելով հետաձգել ընտրությունները, բայց մինչ օրս որոշում չկա՝ ինձ համար անհայտ պատճառներով։ Մեր իրավաբանների խումբն ուսումնասիրել է Սահմանադրությունը, և եզրակացությունը հրապարկվել է, ըստ որի, այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել»,- ասել է Բալասանյանը՝ հավելելով, որ իրենք ևս այս օրերին սպասում են երկրի ղեկավարության պատասխանատու որոշմանը։

Ընտրողների հետ հարցուպատասխանի շրջանակում թեկնածուն անդրադարձել է հարցին, թե ընտրվելու դեպքում ունի՞ անհրաժեշտ պրոֆեսիոնալ թիմ կառավարման խնդիրները կարգավորելու համար, քանի որ հենց դրա բացակայության հետևանքով են հետագայում տեղի ունենում սխալներ ու անարդարություններ։

«Մեր ապագա կառավարությունը լինելու է համահայկական։ Գիտե՛ք, ես «Հանուն Արցախի» շարժման ղեկավարն եմ՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության, որին իրենց աջակցությունն են հայտնել շատ մարդիկ։ Նրանց անցած մասնագիտական ճանապարհը ձեզ շատ բան կասի, ինչպես նաև շատ բան կհուշի այն, թե որ երկրներից են նրանք։ Նրանց հայտարարությունները հրապարակային են, կարող եք ծանոթանալ և համոզված լինել, որ թիմն արդեն ունենք»,- ասել է Բալասանյանը։ 

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ կադրերը շատ կարևոր են, անցել են «խնամի, ծանոթ, բարեկամի ժամանակները»։ Բայց բոլոր նրանք, ովքեր աշխատելու են իր հետ, պետք է հիշեն, որ դա և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար։

«Ընտրություն կատարելիս, ովքեր ինձ ձայն են տալու, թող ամենայն պատասխանատվությամբ մտածեն  ու հիշեն, որ ինձ ընտրելով, ինձ հետ միասին, կանգնում են մեր զորքի շարքերում։ Մենք առաջնորդվելու ենք բացառապես օրենքով և շատ քրտինք ենք թափելու՝ միասին մեր երկիրը կառուցելու համար»,- շեշտել է Արցախի հերոսը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ընտրողների հարցերին այս օրերին պատասխանում է անհատական հանդիպումների ժամանակ և առցանց՝ ֆեյսբուքյան էջի և թեկնածուի պաշտոնական կայքի միջոցով։ Ինչպես նաև աշխատում է նախընտրական շտաբի «Թեժ գծի» հեռախոսահամարը, որով ակտիվ կապ է ապահովվում ընտրողների հետ։



 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА