o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի օջախ Ուհանում մասնակիորեն վերականգնվել է մետրոյի աշխատանքը․ «ՌԻԱ Նովոստի»

28.03.2020 14:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կորոնավիրուսի օջախ Ուհանում մասնակիորեն վերականգնվել է մետրոյի աշխատանքը․ «ՌԻԱ Նովոստի»

Չինաստանի Ուհան քաղաքում, որը կորոնավիրուսային վարակի տարածման օջախն է դարձել, մասամբ վերսկսվել է մետրոյի աշխատանքը, գրում է ria.ru-ն՝ քաղաքային իշխանություններին հղումով։

«Բելառուսին նախանձում են, քանի որ կորոնավիրուսի հարցում մենք այլ ուղով գնացինք». Լուկաշենկո

Նշվում է, որ բոլոր ուղևորները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել։

Ներկայում Ուհանում գործում է մետրոյի ինը ճյուղ և 228 կայարան: Թե երբ կվերսկսվի մյուս կայարանների աշխատանքը, դեռևս չի հաղորդվում։

Հաղորդվում է, որ մարտի 23-ից բոլոր գծերում, որոնք այսօր վերսկսել են աշխատանքը, դատարկ գնացքներ են վարել, որպեսզի ստուգեն բոլոր համակարգերը և վերացնեն երկարատև պարապուրդի պատճառով առաջացած հնարավոր անսարքությունները:

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА