o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել»․ Լև Լեշչենկոյի կինը պատմել է ամուսնու առողջական վիճակի մասին․ Московский комсомолец

28.03.2020 14:30 ՄՇԱԿՈՒՅԹ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել»․ Լև Լեշչենկոյի կինը պատմել է ամուսնու առողջական վիճակի մասին․ Московский комсомолец

Երգահան Իգոր Կրուտոյը Московский комсомолец թերթին պատմել է այն հաղորդագրության մասին, որը ստացել է ՌԴ հայտնի երգիչ Լև Լեշչենկոյի կնոջից՝ վերջինիս հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ հիվանդին դուրս են գրել. ԱՆ խորհրդական

«Լյովային ինձ մոտ՝ պալատ են բերել, վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, մենք միասին ենք»,- գրել է Իրինա Լեշչենկոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Լեշչենկոյի բժշկի խոսքով՝ վերջինս դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտգենոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ 78-ամյա արտիստը վարակված է կորոնավիրուսով։

Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА