o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում տաքսու վարորդը ծեծել է քաղաքացուն` ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

29.03.2020 12:00 ՔՐԵԱԿԱՆ
Երևանում տաքսու վարորդը ծեծել է քաղաքացուն` ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Երևանում տաքսու վարորդը ծեծել է քաղաքացուն` ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 12-րդ շենքի դիմաց , որտեղ նա փորձել է կայանել ավտոմեքենան: Առաջացած վիճաբանության ընթացքում տաքսու վարորդը բռունցքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին և գլխի տարբեր հատվածներին, այնուհետև՝ սուր կտրող ծակող գործիքով մի քանի անգամ հարվածել է Խաչատրյանի աջ թևի բազկի հատվածին:

Հերթական դանակահարությունը Երևանում. Դավթաշենում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտից երկու երիտասարդներ են հոսպիտալացվել

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հովածով՝ ծեծի համար:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան:

Նշենք, որ տաքսու ծառայություն մատուցող անձը նախկինում մեկ անգամ արդե դատվածություն ունեցել է: Ճիշտ է, այն մարվել է, բայց դատապարտված է եղել զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստելու, պահելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА