o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Կապրիզ, թե՞ համաճարակ. Նարեկ Մութաֆյան

28.03.2020 22:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Կապրիզ, թե՞ համաճարակ. Նարեկ Մութաֆյան

«Չեմ զարմանա, որ շատ շուտով Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի անվան հետ կկապեն ինչ- որ քրեական գործ եւ քննչական մարմինները ամեն կերպ կփորձեն ընտանիքի անդամներին ներգրավել այդ քրեական գործում։ Բացարձակապես չեմ զարմանա, եթե շուտով լսենք, որ Հայրապետյանի որդուն մեղադրանք է ներկայացվել ինչ-որ աղմկահարույց գործի շրջանակներում։

Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ

Անձամբ չեմ ճանաչում նրան, բայց բավականին շատ ընդհանուր ընկերներ ունենք, ովքեր դեռ վաղ հասակից Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆայելի հետ միասին մեծացել են նույն բակում, նույն դպրոցում եւ հիմնվելով նրանց պատմությունների վրա, կարող եմ վստահ ասել, որ ինչքան էլ ապահովված ու հնարավորություններով լի կյանքով է ապրել ու ապրում Ռաֆայելը, բայց նա որեւէ կերպ չի կարող առնչվել հանցագործությունների կամ առավել եւս քրեածին տարրերի հետ։

Սևանում սուպերմարկետում և բանկում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել. A1plus.am

Սա ուղղակի մեր իշխանությունների հերթական կապրիզն է. չկարողանալով Ռուբեն Հայրապետյանին ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ, կրկին գործի դրվեց արդեն մեկ անգամ չստացված սցենարը, որը գործածեցին Հրայր Թովմասյանի վրա։ Եթե չեն կարողանում իրենց համար ոչ հաճելի անհատականությանը ծնկի բերել, սկսում են քրեական քաշքշուկների ենթարկել այդ անհատի հարազատներին։

Արարատի մարզում կորոնավիրուսի 602 հաստատված դեպք կա

Այս օրհասական ժամանակներում, երբ պետք է բոլորս մեր մեջ ունեցած ամբիցիաները կողքի դնենք եւ մեկ բռունցք դարձած պայքարենք համաճարակի տեսքով անտեսանելի թշնամու դեմ, մեր դուրսպրծուկ իշխանությունը շարունակում է իր անպատասխանատու գործողությունները մի շարք անհատների շուրջ, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց պետականամետ ու հայրենասիրական գործունեությամբ։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 452-ՈՎ

Չնայած զարմանալ պետք չէ, պատահականությամբ երկրի ղեկին հայտնված մարդկանց համար պետություն եւ հայրենիք եզրույթները անհասկանալի են», - այս մասին գրել է «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ մեջբերել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը. «Մի գեղեցիկ օր ես եմ իրենց պառկեցնելու ասֆալտին ու ոտքերս մաքրեմ իրենց վրա»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА