o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա Վանո Սիրադեղյանի ոճն է ՝ 90-ականների վերադարձը. Անի Կարապետյան

28.03.2020 22:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սա Վանո Սիրադեղյանի ոճն է ՝ 90-ականների վերադարձը. Անի Կարապետյան

«Ժամեր առաջ փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան գրառումից հայտնի դարձավ, որ նիկոլյան պատժիչ մեքենայի թաթը հասել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին: Հաշվի առնելով, որ գործող իշխանությունները դեռ վաղուց են որդեգրել իրենց քիմքին անցանկալի գործիչների հարազատներին ճնշելու արատավոր եւ անօրինական քաղաքականությունը՝ արդեն պատկերացնում ենք պատրաստվող հերթական խայտառակ, ջուր սցենարը», - այս մասին գրում է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ հավելում. «Այս իշխանությունները, երբ ինչ-որ մեկին թիրախավորում են, ծնողներից սկսում են, հետո անցնում երեխաներին, քույր-եղբայրներին, քավոր-սանիկներին: Հատկանշական է, որ դա Վանո Սիրադեղյանի ոճն է, եւ միանշանակ կարող ենք արձանագրել՝ 90-ականները վեադարձել են:

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Ակնկալում եմ՝ կա՛մ հերթական շինծու գործը կհարուցեն Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի անդամների հանդեպ, կա՛մ էլ պարզապես նրանց կհրավիրեն հարցաքննության՝ հոգեբանական տեռորի ենթարկելու նպատակով:

Բայց ճշմարտությունը մեկն է՝ Ռուբեն Հայրապետյանի երեխաները եւ հարզատները երբեք աչքի չեն ընկել սկանդալներով կամ անշնորհք պահվածքով, եղել են զուսպ եւ օրինակելի:

Ընդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ 2 շաբաթ անց՝ ՀՔԾ-ն արդարացրեց իրավաբանորեն. Ռուբեն Մելիքյան

Հետեւաբար, այն, ինչ այժմ իրականացվում է կամ փորձում է իրականացվել, ուղղակի խայտառակություն է: Պիղծ ու այլանդակ ռեժիմն իր քաղաքական ծրագրերը իրականացնում է մարդկանց ընտանիքի վրա ձեռք բարձրացնելով, եւ դրա համար օգտագործվում է իրավապահ համակարգը: Դատիրավական համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խամաճիկն ու այսպես դեռ որքան ժամանակ։

Մեր հասարակական-քաղաքական կյանքը վերածվել է լրջագույն խնդիրների ու անլրջության մրցավազքի. Արտակ Զաքարյան

Եթե որեւէ մեկը կարծում է,թե ապահովագրված է տեղի ունեցող ռեպսիաների զոհը դառնալուց, ապա չարաչար սխալվում է։ Խստորեն դատապարտում Ռուբեն Հայրապետանի ընտանիքի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։ Պետք է համախմբվել եւ վերջ դնել երկրում տիրող այս ամենաթողությանը։ Սեփական հայրենիքում գերի չենք դառնալու»։

​​​​​​​Մտացածին մեղադրանքով կալանավորված անձը հացադուլ է սկսել. Ռուբեն Մելիքյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА