o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

28.03.2020 23:30 ՍՊՈՐՏ
«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն գովեստի խոսքեր է հնչեցրել թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին ու նշել, թե ինչու է ընտրել 22 համարի մարզաշապիկը:

«22-ը մորս ծննդյան թիվն է, ինչպես նաև՝ իմ ֆուտբոլային կուռքի՝ Կակայի մարզաշապիկի համարը: Երբեք չեմ մոռանա նրա՝ «Օլդ Թրաֆորդում» խփած գոլը, երբ նա գլխով կարողացավ երկու մրցակից ֆուտբոլիստների միջից տանել գնդակը:

Ռոնալդուն նվերներ է բաժանել այն երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնց հետ մարզվել է Մադեյրայում

Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ խաղադաշտի սահմաններից դուրս, նա ֆենոմենալ է: Ես նրանից խորհուրդներ եմ հարցնում, ինչպես նաև հարցնում եմ, թե ինչպիսին են Պոգբան և Իբրահիմովիչը», – Զանիոլոյի խոսքերն է փոխանցում Mediagol-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА