o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսից որոշակի «թարմ» դասեր արդեն կարելի է քաղել. Արտակ Զաքարյան

29.03.2020 02:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կորոնավիրուսից որոշակի «թարմ» դասեր արդեն կարելի է քաղել. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ հոդվածով է հանդես եկել, որը վերնագրել է «Սոցիալական տարածություն» - հանրային համերաշխության ներկայիս անվանումը»: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում. Նանա Գնդոյան

«Մենք շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը եւ ինչպե՞ս կավարտվի: Կարող ենք միայն ենթադրել, որ այն կունենա երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական ազդեցություններ: Ինչպես պնդում են պատմաբանները՝ համաճարակները ոչ թե թրենդ են, այլ իրադարձություն: Ըստ նրանց՝ համաճարակները սկսվում են ժամանակի կոնկրետ պահի, ունենում են զարգացման սցենարներ, զուգահեռաբար աճող լարվածություն, այնուհետ առաջացած ճգնաժամերը ստանում են անհատական եւ խմբային բնույթ, եւ վերջապես շարժվում են դեպի ավարտը:

Որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը.Ի՞նչ են պատմում ականատեսները

Առայժմ բարդ է հստակ հետևություններ անել, թե հետհամաճարակային սպասվող ճգնաժամը տնտեսական, սոցիալական ու քաղաքական ինչպեսի ազդեցություն կունենա, սակայն կորոնավիրուսից որոշակի «թարմ» դասեր արդեն կարելի է քաղել:

Դաս առաջին. Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բաց հասարակության ու ազատ շուկայի կանոններով ապրող պետությունները գլոբալ համաճարակային իրավիճակներում շատ «կարճ ձեռքեր»ունեն: Ստեղծված իրավիճակի համար ազատ շուկան չունի գործունեության բանաձեւեր եւ չի լուծում հասարակության պահանջմունքները: Դա չի կարողանալու անել նաեւ հետհամաճարակային տնտեսական ու սոցիալական ճգնաժամերը հաղթահարելու համար: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառանու են ուժեղ կառավարություններին:

Նիկոլը պատրաստվում է Կանադայո՞ւմ «բուժվել»

Հասարակությունների բոլոր շերտերն իրենց կարիքների ու պահանջմունքների լուծման միակ հասցեատերը այլևս համարում են կառավարությանը: Բոլոր այն կառույցները, որոնք ունեին սոցիալական պատասխանատվություն, այսօր արդեն չեն գործում:

Կառավարությունները, պետք է կարողանան իրենց ձեռքը հավաքել բոլոր տեսակի պրոբլեմների լուծման թելերը: Կարողանան փոխել կառավարման որակը, բնույթը, և խաղի կանոնները, համաժամանակյա որոշումներ կայացնեն խոշոր, միջին և փոքր բիզնեսների համար՝ առանց հակադրելու նրանց շահերը: Հստակ քայլեր ձեռնարկեն ֆինանսա-տնտեսական ռեսուրսների վերաբաշխման համար: Հակաճգնաժամային քաղաքականության կոնկրետ գործողություններով համախմբեն քաղաքական, մասանգիտական և հանրային բոլոր գաղափարներն ու կադրային ռեսուրսները:

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում

Իսկ մինչ այդ այսօրվա թիվ մեկ խնդիրը համաճարակը զսպելն է՝ հնարավորինս նվազագույն կորուստներով: Այդ առումով հասարակության առողջ մասի մոտ առկա բոլոր գաղափարները ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտավոր են հնչեցվելու:

Մենք տեսանք, որ մեր կառավարության գործողությունները սեփական սխալների, հապճեպության, անպատրաստվածության, նաև անլուրջ վերաբերմունքի ֆոնի վրա էին իրականացվում: Բայց դրանում մեր երկիրը միակը չէ: Կորոնավիրուսին անլուրջ վերաբերված շատ կառավարություններ են այսօր հայտնվել ծայրահեղ բարդ վիճակներում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը: Այլապես նրա հաջորդական սխալները կարող են ճակատագրական լինել յուրաքանչյուրիս համար:

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Սահմանված համընդհանուր կանոնները խստորեն պետք է պահպանվեն, ցանկացած տիպի դժվարություն պետք է համատեղ հաղթահարենք ու ամենակարևորը պատրաստ լինենք համաճարակի զարգացման ամենաբարդ սցենարների: Ոչ մի րոպե չպետք է մոռանանք անվտանգության ապահովման մասին, որը չի հետաձգվում նույնիսկ գլոբալ համաճարակներով:

Նիկոլ Փաշինյանի հիվանդանալու յոթ պատճառները

Պետության գործադիր և օրենսդիր հատվածի մեծ մասն անփորձ երիտասարդներ են: Դատելով նրանց հարցազրույցներից ու խնդիրներին ցուցաբերած մոտեցումներից, պարզ երևում է, որ շատերը նույնիսկ չեն պատկերացնում հարցի լրջության աստիճանն ու հետևանքները: Միայն Նիկոլ Փաշինյանի պատկերացումները, այլ երկրների գործողությունները կրկնօրինակելը և պարետատան ընթացիկ հայտարարությունները դեռևս բավարար չեն իրավիճակի արդյունավետ վերահսկողության համար: Ուզում եմ հավատալ, որ վաղը, մյուս օրը, հաջորդ օրերին մեզանից յուրաքանչյուրը դառնալու է այս իրավիճակից դուրս գալու համար համատեղ ջանքերի մի մասնիկը: Ուզում եմ նաև հավատալ, որ կառավարության և նրա ֆեյքային հատվածի անպատեհ պայքարն ընդդիմության դեմ՝ փոխարինվելու է հակահամաճարակային համատեղ պայքարով: Գոնե հիմա պետք է սովորեն կորոնավիրուսի թիվ մեկ դասը:

Մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես. Արտակ Զաքարյանը` Նիկոլին

Եվ ամենագլխավորը՝ պահպանենք սոցիալական տարածություն, լինենք տանը - ահա հանրային համերաշխության ներկայիս անվանումը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА