o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում մեկ օրում մոտ 20 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով․ առաջատարների տասնյակը

29.03.2020 09:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում մեկ օրում մոտ 20 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով․ առաջատարների տասնյակը

Կորոնավիրուսն աշխարհում երեկվա դրությամբ եւս շարունակել է ակտիվորեն ծավալվել։ Այսպես, եթե երեկ առավոտյան վարակվածների թիվը 597 335 էր (մահացածները՝ 27 365, բուժվածները՝ 131 712 մարդ), ապա այսօր արդեն՝ 664 924 (մահացածները՝ 30 848, բուժվածները՝ 140 222 մարդ)՝ ավելացել է մոտ 67,5 հազարով։ Եվ կրկին աճի հիմնական մասը բաժին է հասել ԱՄՆ-ին․ երեկվա 104 686-ի (մահացածները՝ 1 707բուժվածները՝ 894 մարդ) փոխարեն այսօր ԱՄՆ-ում հաշվառվում է 124 665 վարակված (մահացածները՝ 2 191, բուժվածները՝ 1 095 մարդ)՝ աճը մոտ 20 հազար է՝ երեկվա 18,7 հազարի փոխարեն։

Երկու տարվա մեջ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում. վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելը հերթական շոուն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Իտալիայում վարակվածների թիվն հասել է 92 472-ի (10 023-ը՝ մահացած, 12 384՝ բուժված)՝ երեկվա 86 498‬ մարդ դիմաց (9 134-ը՝ մահացած, 10 950-ը՝ բուժված)։ Ակտիվ աճ կա նաեւ Իսպանիայում ՝ 73 235 վարակվածԳերմանիայում՝ 57 695 վարակված։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА