o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս դիվանագետները տեղեկացրել են, որ Վրաստանը թույլ չի տվել ռուսաստանցիներին Հայաստանից իր տարածքով հայրենիք վերադառնալ

29.03.2020 10:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռուս դիվանագետները տեղեկացրել են, որ Վրաստանը թույլ չի տվել ռուսաստանցիներին Հայաստանից իր տարածքով հայրենիք վերադառնալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ Վրաստանը թույլ չի տվել Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին իր տարածքով վերադառնալ հայրենիք և խորհուրդ է տվել նրանց անհապաղ օգտվել ավիահաղորդակցությունից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Քաղաքի կենտրոնում Հայկ Մարությանը թույլ է տվել անել մի շինարարություն, որն աղավաղում է շենքի արտաքին տեսքը

«Կապված ցամաքային ճանապարհով Հայաստանը լքել և Ռուսաստան վերադառնալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանի կողմից մերժման հետ, մենք կրկին խորհուրդ ենք տալիս օգտագործել Հայաստանը լքելու դեռևս պահպանված հնարավորությունը` օգտագործելով ավիահաղորդակցությունը»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 30-ից սահմանափակել տեղաշարժը մեքենաներով, երկաթուղով, ոտքով, գետային և խառը եղանակներով  Ռուսաստան մուտք գործել ցանկացող մարդկանց տեղաշարժը` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից  30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА