o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր

29.03.2020 14:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից ազդարարում է  համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։ Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերված սարքերը ԿԳՄՍ նախարարությունը փոխանցելու է դրանց կարիքն ունեցող աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են համակարգչային սարքավորումներ տրամադրել նախարարությանը՝ դրանք կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց  (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):

Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.

Ադրբեջանը 2-3 ժամվա դադարից հետո վերսկսել է հայկական դիրքերի հրետակոծումը, տրվել է համարժեք պատասխան․ ՊՆ խոսնակ

Նվազագույն տվյալներ.

● Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor

● Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3

● Կոշտ սկավառակ (HDD). 500GB

● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics

● Էկրան(Display). 18.5 դյույմ (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյույմ (դյուրակիր համակարգչի դեպքում)

● Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)

● USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Նախընտրելի տվյալներ.

● Պրոցեսոր (CPU). Intel Core i3

● Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3

● Կոշտ սկավառակ (HDD). 500GB

● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics

● Էկրան (Display)․ 18.5 դյույմ (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյույմ (դյուրակիր համակարգչի դեպքում)

● Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․ 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)

● USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS

● Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)

● Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB

● Էկրանի չափսը >= 8 դյույմ

● 3G, Wifi։

Դպրոցականների և ուսուցիչների  շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք մարզերում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА